«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
-0.91 oC

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը․ Ալեն Սիմոնյան

13:18 11.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում:

Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի, մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:

Մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է սեւծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:

Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով առեւտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման եւ իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ: «Սեւ ծովի օղակաձեւ մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարեւոր է նաեւ առեւտրի դյուրացման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տնտեսական համագործակցությանն ու առեւտրին: Հարավային Կովկասում բոլոր առեւտրային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլեւ մարդկանց միջեւ շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը եւ կայունությանը տարածաշրջանում եւ անդին:

Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սեւ եւ Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առեւտրի ընդլայնմանը:

Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարեւոր չէ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:

Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ եւ բարգավաճ ապագային:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Թույլ տվեք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը հայտարարել բացված»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման  հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

23:22 11.12.2024

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Տեղի է ունեցել Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատում, այն էլեկտրաէներգիա էր մատակարում ամբողջ երկրին, Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնոմորէներգոն»։ «Ջրի կրիտիկական ցածր մակարդակի և դրա անբավարար ներհոսքի պատճառով միացվել է վթարային պաշտպանության համակարգը և ՀԷԿ-ը կանգ է առել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում կայանն արտադրում էր ժամում մինչև 160 […] ...

Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը

23:14 11.12.2024

Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ անհրաժեշտ չի համարում հանրապետությունում օտարերկրյա գործակալների մասին օրենք մտցնելը։ «Մենք չենք ընդունի մեր գործընկեր Ալեքսանդր Վուլինի պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը մի քանի պատճառով, իսկապես, Սերբական առաջադիմական կուսակցության խմբակցությունում շատերը կարծում են, որ դրանում կան լավ տարրեր՝ վերցված ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի օրենսդրությունից, որը […] ...

Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկել

23:06 11.12.2024

Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկել

Բրիտանական բանակն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է բարձր էներգիայի լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար, չորեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Wolfhound զրահամեքենայի վրա տեղադրված լազերային համակարգը հատուկ նախագծված է օդային սպառնալիքներին դիմակայելու համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերին: Կենտրոնական Ուելսի Radnor ուսումնական հրապարակում անցկացված փորձարկումների ընթացքում համակարգը բարձր ճշգրտությամբ հարվածել […] ...

Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերը

22:57 11.12.2024

Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերը

Ինչպիսի՞ ն է վիճակը Հալեպի ու Դամասկոսի հայաբնակ թաղամասերում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հալեպում իրավիճակը կայուն է, որևէ լուրջ վտանգ կարծես չկա, սննդամթերքի պակաս նույնպես չկա, բայց լուրջ խնդիր է ստեղծում ինֆլյացիան. դրամը շարունակվում է արժեզրկվել և դա խնդիրներ է ստեղծում նաև ազգությամբ հայ գործարարների համար: Նրանց մի մասի բիզնեսը կանգ է […] ...

Ռուս թենիսիստները կարոտում են ելույթներին Դևիսի գավաթում․ Խաչանով

22:49 11.12.2024

Ռուս թենիսիստները կարոտում են ելույթներին Դևիսի գավաթում․ Խաչանով

Ռուս թենիսիստները կարոտում են Դևիսի գավաթում ելույթներին, բայց ազգային հավաքականում խաղալու ցանկություն բոլորի մոտ դեռ կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ «Իհարկե, մենք կարոտում ենք Դևիսի գավաթին, աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ես և տղաները միշտ խաղացել ենք ազգային հավաքականում։ Այդ ցանկություն կա և կլինի»,- ասել է Խաչանովը։ 2022 […] ...

Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ են

22:41 11.12.2024

Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ են

WhatsApp մեսենջերում, Facebook և Instagram սոցիալական ցանցերում խափանում են։ Այս մասին վկայում են Downdetector-ի տվյալները, որը վերահսկում է սոցիալական ցանցերի աշխատանքի հետ կապված խնդիրները։ Տեղեկությունների համաձայն՝ օգտատերերը խնդրին հիմնականում բախվում են հաղորդագրություններ ուղարկելիս։ Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։ ...

BACK_TO_TOP