Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը Գրենբոլում (Ֆրանսիա) երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է սեքսի և սեքսուալության թեմաներ: Նրա խոսքերով՝ սեքսն ու սեքսուալությունն Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու, որը տրված է մարդուն սիրո ու նոր կյանքի արարման համար: Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքում:
«Սեքսն ու սեքսուալությունը Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու: Դա երկու նպատակ ունի՝ սերը և կյանքի արարումը: Իրական սերը կրքոտ է: Եվ տղամարդու և կնոջ միջև կրքոտ սերը տանում է դեպի հավերժական կյանք: Միշտ: Սիրուն տրվում են հոգով և մարմնով»,- բացատրել է Հռոմի պապը: