Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

14:51 30.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Բերկրառատ տոնի առիթով Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Անդրադառնալով Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնի խորհրդին՝ Հայր Սուրբն ընդգծեց առաքյալների դերակատարությունը մարդկության պատմության և հայկական իրականության մեջ, որոնց քարոզության շնորհիվ Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը ոչ միայն սերմանվեցին հայոց հողում, այլև հետագայում պտղաբերեցին և դարձան մեր ինքնության անբաժանելի մասը։

«Այսօր նվիրական օր է Հայոց Եկեղեցու և նրա անդամների համար, քանզի եկել ենք միասնաբար հայցելու Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի բարեխոսությունը Տիրոջ մոտ Հայկ Նահապետի սերնդի համար, վերանորոգելու մեր ուխտը Հայոց Եկեղեցու և նրա Գահակալի հանդեպ՝ առավել նախանձախնդրությամբ և նվիրումով լծվելով հայոց պետականության զորացման սրբազան առաքելությանն ու ազգային-քրիստոնեական ինքնության պահպանությանը։ Երբեք չմոռանաք, որ լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ մեր լուսավոր նախնիների նման անաղարտ պահելով ուղղափառ հավատքը և ամենուր սփռելով հարության լույսն ու հույսը», – նշեց Հայր Զաքարիան։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:34 30.11.2024

Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ճառագայթ» բնակելի թաղամասը

16:30 30.11.2024

Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ճառագայթ» բնակելի թաղամասը

Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանն արդեն ունի բնակելի ևս մեկ թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, կառուցապատող «ML mining» ընկերության ղեկավար կազմը, նոր թաղամասի բնակիչներ: Տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն: […] ...

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

16:24 30.11.2024

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում […] ...

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

16:18 30.11.2024

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […] ...

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլով

16:11 30.11.2024

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլով

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է մի քանի մեքենայով արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։ Երկրի գլխավոր Ձմեռ պապի դերում հանդես է գալիս 47-ամյա դերասան Անդրեյ Բալինը։ Նշվում է, որ նա արդեն մի քանի անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս անգամ նա տուգանվել է 24 հազար ռուբլով: Սակայն […] ...

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

16:01 30.11.2024

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին: «Ես շատ ուրախ և գոհ եմ, որ երկրպագուները գրում են թե երկրորդ երիտասարդություն եմ ապրում: Բայց ես այդքան էլ մեծ չեմ։ 32 տարեկանը պատկառելի տարիք չէ, պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում էՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բայրամյանը […] ...

BACK_TO_TOP