Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

17:35 29.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար:

«Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, որ շատ փորձառու են դարձել մեր գործընկերները երիտասարդ տարիքում: Դա բերում է հետևություն, որ մեր մի շարք գործընկերների առնվազն մեծ մասի մասին կարող ենք ասել՝ պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ, մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ, երբ փորձառու մարդիկ անհրաժեշտ են մեր պետության հետագա զարգացման առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Պողոսյանին և մաղթել հաջողություն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Պարոն Պողոսյանը նույնպես Կառավարության, քննչական, դատաիրավական համակարգի համար նոր մարդ չէ: ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից եմ ես ճանաչում պարոն Պողոսյանին: Իհարկե, պիտի նաև հաջողություն մաղթեմ այս պատասխանատու աշխատանքում, որովհետև Քննչական կոմիտեն այսօր, ըստ էության, մեր երկրի քրեական գործերի 99 տոկոսն է քննում՝ սրանից բխող հնարավորություններով և հետևանքներով: Այո՛, դա շատ մեծ հնարավորություն է, շատ մեծ լծակ է, բայց մյուս կողմից շատ մեծ պատասխանատվություն է մեր այսօրվա պայմաններում, մեր այսօրվա խնդիրների պայմաններում, արդարության և արդարադատության ընկալման պրոբլեմների պայմաններում»,- նշել է վարչապետը՝ պարոն Պողոսյանին Կառավարության նիստում առաջադրել է խնդիրը, ըստ որի՝ մեր երկրում շատ կարևոր է արդարությունը և արդարադատությունը:

Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև դատաիրավական համակարգի, հանրության համար էլ հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունեն արդարություն և արդարադատություն ասելով, որպեսզի տարընթերցումներն էլ այդտեղ շատ չլինեն:

«Արդարության և արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարևոր գործառույթ է, և այս գործառույթի մեջ Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել: Հասկանալիորեն, հեշտ չէր այդ քաղաքական որոշումը կայացնելը, որ քննչական գործառույթի 99 տոկոսը կենտրոնացնում ենք մի մարմնի մեջ, որովհետև հասկանալի էր, թե ինչ մտահոգություններ, մտավախություններ կային, բայց ես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Եվ նաև հենց արդարության, արդարադատության ստանդարտ հաստատելու տեսակետից շատ կարևոր որոշում է կայացվել»,- ասել է վարչապետը:

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար.

«Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»: Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:

Իր հերթին Արթուր Պողոսյանն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Սա հնարավորություն է՝ ծառայել մեր երկրին, ժողովրդին և իրագործել այն խնդիրները, որոնք նախանշվել են և որոնց սպասում է մեր հանրությունը»: Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահը վստահեցրել է, որ Քննչական կոմիտեն ունի բավարար ներուժ, կամք, որպեսզի իրագործի այդ խնդիրները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել

19:27 29.11.2024

«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել

Ամերիկյան «Ինտեր Մայամին» և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: Սուարեսն այս ակումբում է հանդես գալիս 2024 թվականի սկզբից: Սուարեսն ամերիկյան թիմում անցկացրած 37 խաղում դարձել է 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիական «Լիվերպուլի», կատալոնական «Բարսելոնայի», […] ...

Սիրիական բանակը համալրում է ուղարկել Հալեպ և Իդլիբ

19:22 29.11.2024

Սիրիական բանակը համալրում է ուղարկել Հալեպ և Իդլիբ

Սիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր է տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները ետ մղելու համար, ասվում է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։ «Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական ​​շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու ետ մղելու նրանց հարձակումները», – ասված է հաղորդագրությունում։ Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին […] ...

ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

19:16 29.11.2024

ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, […] ...

Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները

19:12 29.11.2024

Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ. «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. […] ...

Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը

19:07 29.11.2024

Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարզաբանել է նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղից հետո իր ասածը։ Կատալոնացի մասնագետը հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել էր դեմքի վնասվածքներով և պատմել, որ ցանկացել է ցավ պատճառել իրեն և ճանկռել է դեմքը։ «Ինձ անակնկալի բերեցին ասուլիսի վերջում, երբ հարցրեցին դեմքիս վնասվածքների մասին։ Ես ասացի, որ պատահմամբ եմ […] ...

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները

19:01 29.11.2024

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները

Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները: Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, որն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը: 2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների […] ...

BACK_TO_TOP