Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

15:41 29.11.2024

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝

Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:
Անվանացանկերում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Անվանացանկերում ընդգրկվում են այն մարզիչները՝ գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:
Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ,

բ. լավագույն կին մարզիկ,

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),

ե. լավագույն երիտասարդ մարզիկ,

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

ը. լավագույն մարզիչ,

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:

Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

17:05 29.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արագածի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

16:57 29.11.2024

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

Այսօր իրականացվել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը։ Առաջին փուլին մասնակցել է 20 կառավարչի թեկնածու: Առաջին փուլի առաջադրանքները բաղկացած էին 35 թեստային առաջադրանքներից և 1 իրավիճակային խնդրից, որոնց լուծման համար տրամադրվել է 3 ժամ: ...

Լամին Յամալը` Golden Boy-ի դափնեկիր

16:47 29.11.2024

Լամին Յամալը` Golden Boy-ի դափնեկիր

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալն արժանացել է Golden Boy մրցանակին: Այս մրցանակը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան): 17-ամյա Յամալն ամռանն Իսպանիայի ազգային հավաքականի հետ Գերմանիայում դարձել է Եվրո-2024-ի հաղթող: «Բարսելոնայի» կազմում էլ ավարտվող տարում տպավորիչ ելույթներ է ունեցել և ռեկորդներ սահմանել: Golden Boy մրցանակը սահմանել է իտալական […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

16:38 29.11.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

BACK_TO_TOP