15:12 29.11.2024
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ:
«Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ իր սահմանն ունի։
Եթե մենք ապագայում վարքագծի փոփոխություն չտեսնենք, ապա նման փաստերին անպայման արձագանք կունենանք թե՛ ԵՄ դեսպանի, թե՛ այլ դեսպանների առնչությամբ։ Խոսքը դիվանագիտական արձագանքի մասին է»,- ասել է Կոբախիձեն։
17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը17:17 29.11.2024
Գեղամ Փաշիկյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի տարեկան աշխատանքային նիստինՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի (COMEDS) տարեկան աշխատանքային նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերների ռազմաբժշկական ապահովման խնդիրները, քաղված դասերը, և առաջարկություններ են ներկայացվել ժամանակակից մարտական գործողությունների բժշկական ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ։ Գեղամ Փաշիկյանն առանձին հանդիպումներ է […] ...
17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետԱմերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է AS-ը: Երկու կողմերի ներկայացուցիչները բանակցություններ են վարում: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին «Ինտեր Մայամին» առաջարկում է մնալ մինչև 2026 թվականի դեկտեմբեր: Արգենտինայի հավաքականի ավագը չի բացառել, որ կմնա թիմում մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: ...
17:05 29.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՆոյեմբերի 29-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արագածի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...
16:57 29.11.2024
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլըԱյսօր իրականացվել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը։ Առաջին փուլին մասնակցել է 20 կառավարչի թեկնածու: Առաջին փուլի առաջադրանքները բաղկացած էին 35 թեստային առաջադրանքներից և 1 իրավիճակային խնդրից, որոնց լուծման համար տրամադրվել է 3 ժամ: ...
16:47 29.11.2024
Լամին Յամալը` Golden Boy-ի դափնեկիր«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալն արժանացել է Golden Boy մրցանակին: Այս մրցանակը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան): 17-ամյա Յամալն ամռանն Իսպանիայի ազգային հավաքականի հետ Գերմանիայում դարձել է Եվրո-2024-ի հաղթող: «Բարսելոնայի» կազմում էլ ավարտվող տարում տպավորիչ ելույթներ է ունեցել և ռեկորդներ սահմանել: Golden Boy մրցանակը սահմանել է իտալական […] ...
16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանինՆոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...