Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

15:20 29.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում:

Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում են Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաշերտ փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման նպատակին:

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս ուղղություններով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը՝ ինչը կերաշխավորի ոչ միայն երկրների գործակցության հետագա զարգացումը, այլև հավելյալ խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները

17:30 29.11.2024

Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռախոսով խոսել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և անդրադարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա զրույցի մանրամասներին։ Պուտինն ու Շոլցը երկու տարվա մեջ առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ «Գերմանիայի կանցլերը հայտնել է Պուտինի հետ իր զանգի մանրամասները», – նշել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Զելենսկին և Շոլցը քննարկել են նաև […] ...

Բերբոքը Չինաստան կատարած այցի ընթացքում կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը

17:25 29.11.2024

Բերբոքը Չինաստան կատարած այցի ընթացքում կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դեկտեմբերի 1-ին կմեկնի Չինաստան, որտեղ կքննարկի նաև ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները։ «Արտաքին գործերի նախարարը կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, աշխատանքային այցով կմեկնի Չինաստան՝ Պեկին: Այնտեղ նա երկուշաբթի ռազմավարական երկխոսություն կանցկացնի իր գործընկերոջ (Չինաստանի արտաքին գործերի նախարար) Վան Իի հետ: Նախատեսվում են […] ...

Գեղամ Փաշիկյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի տարեկան աշխատանքային նիստին

17:17 29.11.2024

Գեղամ Փաշիկյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի տարեկան աշխատանքային նիստին

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի (COMEDS) տարեկան աշխատանքային նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերների ռազմաբժշկական ապահովման խնդիրները, քաղված դասերը, և առաջարկություններ են ներկայացվել ժամանակակից մարտական գործողությունների բժշկական ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ։ Գեղամ Փաշիկյանն առանձին հանդիպումներ է […] ...

Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ

17:13 29.11.2024

Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է AS-ը: Երկու կողմերի ներկայացուցիչները բանակցություններ են վարում: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին «Ինտեր Մայամին» առաջարկում է մնալ մինչև 2026 թվականի դեկտեմբեր: Արգենտինայի հավաքականի ավագը չի բացառել, որ կմնա թիմում մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

17:05 29.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արագածի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

16:57 29.11.2024

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

Այսօր իրականացվել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը։ Առաջին փուլին մասնակցել է 20 կառավարչի թեկնածու: Առաջին փուլի առաջադրանքները բաղկացած էին 35 թեստային առաջադրանքներից և 1 իրավիճակային խնդրից, որոնց լուծման համար տրամադրվել է 3 ժամ: ...

BACK_TO_TOP