Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+6.09 oC

Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարը

13:04 29.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրի Լանկայի 24 շրջաններում հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքով տուժել է գրեթե 402 հազար մարդ։ Վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է կղզու նահանգի աղետների կառավարման կենտրոնը։

Ըստ նրա՝ զոհերի ճշգրիտ թիվը 401 707 է։ Երկրում աղետից ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է ավելի քան 2 հազար տուն։ Անձրևներն ու ջրհեղեղները քշել են 64 հազար հեկտար տարածքում բրնձի բերքը։ Հեղեղված տարածքներից տարհանվել է մոտ 20 հազար բնակիչ։ Եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են բնակչությանը օգնություն ցուցաբերելուն և աղետի հետևանքների վերացմանը։

Ուրբաթ օրը հորդառատ անձրևները կշարունակվեն Շրի Լանկայի մեծ մասում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

15:28 29.11.2024

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում: Այս մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ խոսքը համապարփակ համաձայնագրերի մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում։ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – ասել է Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

15:20 29.11.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […] ...

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

15:12 29.11.2024

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […] ...

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

15:05 29.11.2024

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Կիևը դադարի ստանալ Արևմուտքի օգնությունը։ «Բոլորը խոսում են այն մասին, թե ինչ է մտածում Դոնալդ Թրամփը, երբ ցանկանում է արագ ավարտել պատերազմը: Եթե մենք դադարենք օգնել Ուկրաինային, Ուկրաինան չի կարողանա պաշտպանվել, և պատերազմը կավարտվի: Ես չեմ ուզում, որ սա լինի այս պատերազմի ավարտի […] ...

SHANTNEWS

15:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP