ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպմանը

11:04 29.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 25-29-ն Ասունսիոնում (Պարագվայի Հանրապետություն) անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան համաժողովը, որի շրջանակում նոյեմբերի 25-ին կայացել է նաև Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպումը:

Համաժողովը վարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար: Հանդիպումը նշանավորվել է նաև դիտորդ երկրների աննախադեպ մասնակցությամբ և բարձրացված հարցերի կարևորությամբ:

Իսկ ՏՀԶԿ գլոբալ ֆորումի տարեկան համաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել որպես պանելային մասնակից։ Ընդգծելով Գլոբալ ֆորումի կողմից կրիպտոակտիվների հաշվետվողականության ստանդարտի մշակման և ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ստանդարտի ներդրման հաջողությունն ավելի սահուն և արդյունավետ կլինի բոլոր երկրների կողմից այն հնարավորինս արագ ընդունելու դեպքում:

Հաջորդ պանելային մասնակցությունը վերաբերում էր տեղեկությունների փոխանակման կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում: Քննարկմանը ՀՀ ներկայացուցիչը կարևորել է միջազգային համագործացության նման ձևաչափի նշանակությունը, ինչն ավելի թիրախային և արդյունավետ է դարձնում տեղեկությունների փոխանակման գործընթացը: Ներկայացվել է, որ տեղեկությունների փոխանակումը վերջին տարիներին բավականին արդյունավետ կիրառվում է ՀՀ հարկային մարմնի կողմից և այս ուղղությամբ արձանագրվել են մի շարք հաջողություններ։ Միաժամանակ, ընդգծվել է, որ տեղեկությունների փոխանակման համակարգի կայացումը նաև աննախադեպ ազդեցություն ունի նաև հարկային կարգապահության բարձրացման հարցում: Պանելային քննարկման մասնակիցները միաձայն համաձայնել են, որ Գլոբալ ֆորումի բոլոր անդամների միջև արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է թե՛ առանձին վերցրած երկրների հարկային եկամուտների հավաքագրման, թե՛ առհասարակ, համաշխարհային եկամտի հավաքագրման հարցում:

Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շախմատի միջազգային մրցաշար՝ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ

13:20 29.11.2024

Շախմատի միջազգային մրցաշար՝ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարեկան միջոցառումների ցանկով անցկացվել է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շախմատի մրցաշարը: Հրավիրյալների թվում են եղել ոչ վաղ անցյալի լեգենդար շախմատիստներ, ովքեր ժամանակին Ռ․Վահանյանի հետ միասին պայքարել են շախմատային գահի համար։ Մասնակիցները մրցել են շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատում: Մրցաշարն առցանց հեռարձակվել է համացանցում և մեծ […] ...

Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից

13:12 29.11.2024

Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից

Ուկրաինան Հարավային Կորեայից 100 մլն դոլար է ստացել սոցիալական ոլորտին աջակցելու համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Ուկրաինան 100 միլիոն դոլար է ստացել Կորեայի Հանրապետությունից։ Սա մեր կորեացի գործընկերների կողմից առաջին բյուջետային օգնությունն է, որն ուղղված է լինելու սոցիալական ոլորտին աջակցելուն»,- գրել է Շմիգալը։ Նրա խոսքով, 2024 թվականին երկու […] ...

Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարը

13:04 29.11.2024

Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարը

Շրի Լանկայի 24 շրջաններում հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքով տուժել է գրեթե 402 հազար մարդ։ Վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է կղզու նահանգի աղետների կառավարման կենտրոնը։ Ըստ նրա՝ զոհերի ճշգրիտ թիվը 401 707 է։ Երկրում աղետից ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է ավելի քան 2 հազար տուն։ Անձրևներն […] ...

ԱՄՆ-ի և ֆրանսիացի զինվորականների հայտնվելը Ուկրաինայում չափազանց տագնապալի է․ Օրբան

12:58 29.11.2024

ԱՄՆ-ի և ֆրանսիացի զինվորականների հայտնվելը Ուկրաինայում չափազանց տագնապալի է․ Օրբան

Ուկրաինայում արևմտյան երկրների զինվորականների հայտնվելը չափազանց տագնապալի է, քանի որ սա զինված հակամարտության սրման հերթական վկայությունն է, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։ Նա կարծում է, որ վերջին օրերին Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ «երկու ցնցող նորություն» է եղել։ «Ըստ ռուսական […] ...

Ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով վարելու համար

12:50 29.11.2024

Ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով վարելու համար

Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։ «Տեղեկացնում եմ, որ նշված վարորդը ազատվել է աշխատանքից»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:42 29.11.2024

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

BACK_TO_TOP