13:46 21.11.2024
Ավտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի աշխատանքների իրականացումն առաջնային նշանակություն ունի հատկապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքստում: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 21-ին հանդիպելով Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի (DCAF) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը:
Զրուցակիցները կարեւորել են կառույցի եւ հանձնաժողովի միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համատեղ այցերի իրականացումը: «Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի գործունեությունը նվիրված է ոլորտի կառավարման բարելավմանը, իսկ դա հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ մարդու իրավունքների հարգումը: Կարծում եմ, որ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն առավել քան արդիական է»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալն Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի հետ համագործակցությունը կարեւոր է համարել օրենսդիր մակարդակում ոստիկանության, դատական համակարգի գործողություններում մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության տեսանկյունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անթյե Ֆրիցը նշել է, որ կառույցը երկար տարիներ աջակցել է Հայաստանի՝ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, սակայն համագործակցությունը եղել է մակերեսային: Նրա խոսքով 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համագործակցությունը մտել է նոր փուլ՝ դառնալով առավել խոր ու էական:
Անթյե Ֆրիցը կարեւորել է հանձնաժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ համագործակցությունը՝ նկատի ունենալով կառույցի ապաքաղաքական լինելու հանգամանքը:
12:09 23.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ11:55 23.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարությունՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...
11:48 23.11.2024
Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետՊեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...
11:40 23.11.2024
ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբանանի հիվանդանոցների մոտ 10%-ը դադարեցրել է աշխատանքըԼիբանանի տասը հիվանդանոցներից մեկը հարկադրված է փակվել կամ մասնակիորեն փակվել Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև մարտերի պատճառով: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լիբանանի ներկայացուցչությունը։ «Այսօր երկրի առողջապահական համակարգը գտնվում է ծայրահեղ ճնշման տակ, որտեղ 153 հիվանդանոցներից 15-ը կամ փակ են, կամ գործում են մասամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, իրավիճակը […] ...
11:30 23.11.2024
Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլըԳլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և […] ...
11:23 23.11.2024
ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղումՇվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...