Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:37 29.09.2024

Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին, 3-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարզերում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» հետնապահին հաղթելուց հետո գլխավորել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

15:13 29.09.2024

«Լիվերպուլը» հետնապահին հաղթելուց հետո գլխավորել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» ու դարձել առաջատար։ Հյուրերի հաղթական գոլը խփել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը 11-մետրանոց հարվածով։ «Լիվերպուլը» վաստակել է 15 միավոր ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» վերջին տեղում է 1 միավորով։ ...

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

14:50 29.09.2024

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

Չինաստանի իշխանությունները չափազանց անհանգստացած են «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում հակամարտությունների աճի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանը մեծ ուշադրություն է դարձրել այս միջադեպին, և մենք խորապես անհանգստացած ենք տարածաշրջանում լարվածության աճով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը», […] ...

Ուկրաինան քննադատել է Շվեյցարիային՝ չին-բրազիլական նախաձեռնությանն աջակցելու համար

14:29 29.09.2024

Ուկրաինան քննադատել է Շվեյցարիային՝ չին-բրազիլական նախաձեռնությանն աջակցելու համար

Ուկրաինան հիասթափություն է հայտնել Շվեյցարիայի որոշման առնչությամբ՝ միանալու չին-բրազիլական նախաձեռնությանը` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ուկրաինական կողմը հիասթափված է Շվեյցարիայի՝ այսպես կոչված չին-բրազիլական կոնսենսուսի աջակցությամբ»,- ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջ քաշած բանաձեւը համարվում է Կիևում խաղաղության […] ...

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

14:06 29.09.2024

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» Քոուլ Պալմերի պոկերի շնորհիվ սեփական հարկի տակ 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ։ 22-ամյա անգլիացի կիսապաշտպանը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայում 4 գոլ է խփում առաջին խաղակեսում։ Լոնդոնի «Արսենալը» «Լեսթերի» դեմ տնային խաղում հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում՝ 4-2։ Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» […] ...

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

13:59 29.09.2024

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Մայր տաճարի վերաօծմանը։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։ ...

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ

13:43 29.09.2024

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից (ԱԽ) շտապ նիստ գումարել՝ կապված Բեյրութի վրա Իսրայելի հարձակումների հետ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս վախկոտ, ագրեսիվ գործողությունները։ Հաշվի առնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար ծանր հետևանքները՝ […] ...

BACK_TO_TOP