Իսրայելը կշարունակի հարձակվել թշնամիների վրա․ Նեթանյահու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Իսրայելը կշարունակի հարձակվել թշնամիների վրա․ Նեթանյահու

11:47 29.09.2024

Իսրայելը մտադիր է շարունակել հարվածներ հասցնել իր թշնամիներին մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի վնասազերծմանն առնչվող հեռուստաուղերձում։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք մեծ ձեռքբերումներ ունենք, բայց աշխատանքը դեռ արված չէ, առաջիկա օրերին մենք զգալի մարտահրավերների ենք հանդիպելու, և դրանց միասին ենք դիմակայելու», – ասել է նա։

«Մենք վճռական ենք շարունակելու հարվածներ հասցնել մեր թշնամիներին, վերադարձնել մեր բնակիչներին իրենց տները և վերադարձնել մեր բոլոր գերիներին»,- հավելել է վարչապետը։

Նեթանյահուի խոսքով՝ իր երկիրը այժմ «պատմական շրջադարձային կետ» է ապրում։

«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, մեր թշնամիները հարձակվեցին մեզ վրա՝ կարծելով, որ Իսրայելը կործանման ճանապարհին է: Մեկ տարի անց ամեն նոր հարվածով և ամեն նոր ձեռքբերումով նրանք գիտակցում են, թե որքան են իրենց հույսերը ցրվել։ Իսրայելը վերելք է ապրում, մենք հաղթում ենք»,- վստահեցրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» հետնապահին հաղթելուց հետո գլխավորել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

15:13 29.09.2024

«Լիվերպուլը» հետնապահին հաղթելուց հետո գլխավորել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» ու դարձել առաջատար։ Հյուրերի հաղթական գոլը խփել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը 11-մետրանոց հարվածով։ «Լիվերպուլը» վաստակել է 15 միավոր ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» վերջին տեղում է 1 միավորով։ ...

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

14:50 29.09.2024

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

Չինաստանի իշխանությունները չափազանց անհանգստացած են «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում հակամարտությունների աճի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանը մեծ ուշադրություն է դարձրել այս միջադեպին, և մենք խորապես անհանգստացած ենք տարածաշրջանում լարվածության աճով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը», […] ...

Ուկրաինան քննադատել է Շվեյցարիային՝ չին-բրազիլական նախաձեռնությանն աջակցելու համար

14:29 29.09.2024

Ուկրաինան քննադատել է Շվեյցարիային՝ չին-բրազիլական նախաձեռնությանն աջակցելու համար

Ուկրաինան հիասթափություն է հայտնել Շվեյցարիայի որոշման առնչությամբ՝ միանալու չին-բրազիլական նախաձեռնությանը` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ուկրաինական կողմը հիասթափված է Շվեյցարիայի՝ այսպես կոչված չին-բրազիլական կոնսենսուսի աջակցությամբ»,- ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջ քաշած բանաձեւը համարվում է Կիևում խաղաղության […] ...

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

14:06 29.09.2024

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» Քոուլ Պալմերի պոկերի շնորհիվ սեփական հարկի տակ 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ։ 22-ամյա անգլիացի կիսապաշտպանը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայում 4 գոլ է խփում առաջին խաղակեսում։ Լոնդոնի «Արսենալը» «Լեսթերի» դեմ տնային խաղում հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում՝ 4-2։ Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» […] ...

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

13:59 29.09.2024

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Մայր տաճարի վերաօծմանը։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։ ...

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ

13:43 29.09.2024

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից (ԱԽ) շտապ նիստ գումարել՝ կապված Բեյրութի վրա Իսրայելի հարձակումների հետ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս վախկոտ, ագրեսիվ գործողությունները։ Հաշվի առնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար ծանր հետևանքները՝ […] ...

BACK_TO_TOP