Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+21.09 oC

Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:00 29.09.2024

Մյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և մաղթել, որ նոր մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Յուվենտուսը» գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

13:15 29.09.2024

«Յուվենտուսը» գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ջենոայի» դարպասը։ Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը երկրորդ խաղակեսի սկզբնամասում երկու գոլը խփել է 7 րոպեում։ Այս հաղթանակից հետո Տիագո Մոտայի թիմը 12 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ջեոնան» 5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։   ...

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» մեկ այլ առաջնորդի վնասազերծման մասին

12:54 29.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» մեկ այլ առաջնորդի վնասազերծման մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում շիական «Հըզբոլլահի» կենտրոնական խորհրդի անդամ Նաբիլ Կաուկի վնասազերծման մասին։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ նա սպանվել  է սեպտեմբերի 28-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված նպատակային ավիահարվածի հետևանքով։ ...

Բայդենը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի անհրաժեշտության մասին

12:35 29.09.2024

Բայդենը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այժմ անհրաժեշտ է համարում Իսրայելի և Լիբանանի սահմանային գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելը։ «Եկել է զինադադարի ժամանակը»,- ​​ասել է նախագահը Դելավեր ժամանելուց հետո՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելի ցամաքային ներխուժումը Լիբանան մոտալուտ է: Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարձագանքի Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերին հրթիռներով հարվածելու փորձերին, Բայդենը պատասխանել է. «Մենք […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

12:20 29.09.2024

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման առիթով

12:17 29.09.2024

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման առիթով․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Տեղիդ յորում կաս դու ի դմա՝ երկիր սո՛ւրբ է» «Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տիրոջ ողորմած կամքով միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Փառք և գոհություն […] ...

Թիկնիզյանի և Սևիկյանի թիմը հաղթել է «Սպարտակին»

11:55 29.09.2024

Թիկնիզյանի և Սևիկյանի թիմը հաղթել է «Սպարտակին»

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում 3-1 հաշվով հաղթել է «Սպարտակին»։ Դաշտի տերերի կազմում դուբլ է գրանցել ռուս Իլյա Սամոշնիկովը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը և կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» պահեստայինների թվում էին: Սևիկյանը փոխարինման է մտել 88-րդ րոպեին, իսկ Թիկնիզյանը խաղաժամանակ չի ստացել։ ...

BACK_TO_TOP