Լիբանանում չեն բացառել, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+19.09 oC

Լիբանանում չեն բացառել, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

18:55 27.09.2024

Բացառված չէ, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում Լիբանանում, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցիչ Սալիմ Բադդուրան։

«Իսրայելը զորքեր է կուտակում դեպի սահման և ջնջում է սահմանամերձ շրջանները երկրի երեսից: Ես չեմ կարող բացառել, որ օկուպացիոն տերությունը ցամաքային հարձակում է նախապատրաստում, բայց դա նրա կողմից հերթական խելագարությունը կլինի», – ասել է նա:

Իսրայելական ավիացիան արդեն մի քանի օր է, ինչ զանգվածային հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունն արդեն կոչ է արել ՄԱԿ-ին միջամտել և դադարեցնել Իսրայելի ագրեսիան։

Լիբանանի իշխանությունների վերջին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանը ռմբակոծելու մեկնարկից հետո զոհվել է 1540 մարդ, որոնցից մոտ 700-ը՝ վերջին չորս օրվա ընթացքում։ Վիրավորվել է ավելի քան 5 հազար խաղաղ բնակիչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

21:02 27.09.2024

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կլուծի ուկրաինական հակամարտությունը նույնիսկ մինչև իր երդմնակալությունը։ Հանդիպումը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։ «Ես և Զելենսկին լավ հարաբերություններ ունենք, և ես նաև լավ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում եմ՝ […] ...

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

20:53 27.09.2024

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

Just Stop Oil շարժման բնապահպան ակտիվիստները կրկնել են Լոնդոնի Ազգային պատկերասրահում իրականցրած գործողությունը՝ ապուր են լցրել նկարիչ Վինսենթ վան Գոգի 1853-1890 թթ․ «Արևածաղիկներ» կտավի երկու տարբերակների վրա: X-ում հրապարակված տեսանյութում նրանք պնդել են, որ դա արել են՝ բողոքելով իրենց գործընկերների նկատմամբ կայացված դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ ժամվա […] ...

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման սեպտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

20:46 27.09.2024

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման սեպտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի սեպտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

20:39 27.09.2024

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման […] ...

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

20:37 27.09.2024

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում հատել է լիբանանա-սիրիական սահման՝ իսրայելական զինված ուժերի շարունակվող հարվածների պատճառով Սիրիայում ապաստան գտնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսային։ Նրա խոսքով, փախստականների մոտավորապես 80%-ը սիրիացիներ են, նրանց մոտ կեսը երեխաներ […] ...

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

20:25 27.09.2024

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

«Հելեն» արևադարձային փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ երեք միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Քամու արագությունը գերազանցել է 220 կմ/ժ-ը։ Օդանավակայանները փակ են, չեղարկվել է ավելի քան 600 չվերթ։ Որոշ առափնյա շրջաններում ծովի ալիքները գերազանցել են երկու մետրը։ Ցամաքում «Հելենը» թուլացել է՝ 4-րդ կարգի փոթորկից վերածվելով […] ...

BACK_TO_TOP