Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+19.09 oC

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

18:41 27.09.2024

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը և Օպերատիվ-հետախուզական և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում բացման և փակման ելույթներով հանդես է եկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։

Պատվիրակության անդամները երկկողմ հանդիպումներ են ունեցել մի քանի երկրի ոստիկանությունների պատվիրակությունների հետ։

Նրանք մասնակցել են պանելային քննարկումների, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առցանց խարդախությունների, ինչպես նաև կիբեռհարձակումների և ապատեղեկատվության ազդեցության վերաբերյալ հարցերին։

Ներկայացվել է ազգային մոտեցումների լավագույն փորձը, քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

21:02 27.09.2024

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կլուծի ուկրաինական հակամարտությունը նույնիսկ մինչև իր երդմնակալությունը։ Հանդիպումը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։ «Ես և Զելենսկին լավ հարաբերություններ ունենք, և ես նաև լավ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում եմ՝ […] ...

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

20:53 27.09.2024

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

Just Stop Oil շարժման բնապահպան ակտիվիստները կրկնել են Լոնդոնի Ազգային պատկերասրահում իրականցրած գործողությունը՝ ապուր են լցրել նկարիչ Վինսենթ վան Գոգի 1853-1890 թթ․ «Արևածաղիկներ» կտավի երկու տարբերակների վրա: X-ում հրապարակված տեսանյութում նրանք պնդել են, որ դա արել են՝ բողոքելով իրենց գործընկերների նկատմամբ կայացված դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ ժամվա […] ...

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

20:39 27.09.2024

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման […] ...

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

20:37 27.09.2024

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում հատել է լիբանանա-սիրիական սահման՝ իսրայելական զինված ուժերի շարունակվող հարվածների պատճառով Սիրիայում ապաստան գտնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսային։ Նրա խոսքով, փախստականների մոտավորապես 80%-ը սիրիացիներ են, նրանց մոտ կեսը երեխաներ […] ...

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

20:25 27.09.2024

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

«Հելեն» արևադարձային փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ երեք միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Քամու արագությունը գերազանցել է 220 կմ/ժ-ը։ Օդանավակայանները փակ են, չեղարկվել է ավելի քան 600 չվերթ։ Որոշ առափնյա շրջաններում ծովի ալիքները գերազանցել են երկու մետրը։ Ցամաքում «Հելենը» թուլացել է՝ 4-րդ կարգի փոթորկից վերածվելով […] ...

Ասբեստի վտանգի գնահատում

20:19 27.09.2024

Ասբեստի վտանգի գնահատում

Ֆիլադելֆիան, ինչպես շատ հին քաղաքներ, ունի բազմաթիվ դպրոցական շենքեր, որոնք պարունակում են ասբեստ: Ասբեստը բնական սիլիկատային միներալների խումբ է, կազմված է երկար, տարբեր ձևի և գույնի բարակ մանրաթելերից, որոնք առաջին կարգի քաղցկեղածին են։ Այս մասին հոդված է հրապարկել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հիմնականում հանդիպում են երկու տեսակի ասբեստներ՝ քրիզոթիլ (սպիտակ ասբեստ) և ամֆիբոլային։ Հետազոտությունները […] ...

BACK_TO_TOP