Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+21.09 oC

Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր

16:48 27.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Կարապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և ՀՀ դրոշն ամենաբարձր գագաթներին ծածանելու համար:

«Այս խորհրդանշական գնահատանքով կուզեինք ձեր օրինակը վարակիչ դարձնել մյուսների համար: Հայաստանը լեռնային երկիր է, և լեռնագնացությունը մեր երկրում զարգացման շատ լուրջ ներուժ ունի։ Պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուղղված երեխաների շրջանում լեռնագնացությամբ զբաղվելու խթանմանը: Կարծում եմ՝ ձեր անձնական օրինակը կարող է նման քայլ դիտվել, ցույց տալու, որ բոլոր վերելքներն ու բարդությունները հաղթահարելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստով»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար:

ԿԳՄՍ նախարարն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համագործակցությունը կարևորել է նաև դպրոցականների շրջանում կրթական ծրագրեր իրականացման համատեքստում: Տարիներ առաջ արշավային ակումբների և ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 7 դպրոցներում իրականացրել է լեռնագնացության ծրագիր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ ծրագրերի շարունակականության հնարավորությունը՝ ընդգծելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչով առանձնակի կարևորվում է դպրոցականների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական կոփվածությունը:

«Կարծում եմ՝ լեռնագնացությունն ու արշավներն այս նպատակներին հասնելու ամենաուղիղ միջոցներից են: Ծրագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցներում, և կարող ենք քննարկել այն շարունակելու հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է՝ ՀՊՉ ներդրմամբ դպրոցներում նաև խմբակների իրականացման հնարավորություն է ստեղծվել, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել լեռնագնացության ու արշավների կրթական ծրագիրը խմբակի ձևաչափով իրականացնելու հնարավորությունը՝ նշելով, որ դպրոցի խմբակավարը կարող է լինել նաև հրավիրյալ մասնագետ՝ համապատասխան փորձառությամբ և որակավորմամբ:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով սպորտային բաղադրիչին, կարևորել է ժայռամագլցում մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը, որն օլիմպիական մարզաձև է: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում և նաև մի քանի մարզահամալիրներում մագլցման պատեր կան, բայց մարզաձևի զարգացման, ժայռամագլցման մարզիկների պատրաստման տեսանկյունից կարևոր է համապատասխան գույքի առկայությունն առավել մեծ թվով սպորտային կառույցներում:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լեռնագնացությանն առնչվող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի բնակիչները սովից խուսափելու համար սկսել են բանջարեղեն աճեցնել տանիքների վրա

19:12 27.09.2024

Գազայի բնակիչները սովից խուսափելու համար սկսել են բանջարեղեն աճեցնել տանիքների վրա

Գազայի հատվածի հյուսիսի բնակչությունը, փորձելով խուսափել սովից, բանջարեղեն և պտղատու ծառեր է աճեցնում դատարկ տարածքներում և իրենց տների տանիքների վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տեղի բնակիչները։ Պաշարման մեջ գտնվող հյուսիսային պաղեստինյան անկլավի քաղաքացիները սովի դեմ պայքարելու տարբեր ուղիներ են առաջարկում: 60-ամյա Աբու Անվարը սկսել է հողագործությամբ զբաղվել սեփական տան տանիքում: «Մենք սկսեցինք աճեցնել բանջարեղենի և […] ...

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի միջազգային ակնաբուժական համաժողովը. ԱՆ

19:04 27.09.2024

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի միջազգային ակնաբուժական համաժողովը. ԱՆ

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան երկու տասնյակ ակնաբույժներ աշխարհի առաջատար կենտրոններից և հիվանդանոցներից: Շաբաթվա ընթացքում նրանք միացել են Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելությանը Հայաստանում, որի շրջանակներում կազմակերպվել են ակնաբուժական բարդ դեպքերի խորհրդատվություններ, վիրահատություններ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ: […] ...

Լիբանանում չեն բացառել, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում

18:55 27.09.2024

Լիբանանում չեն բացառել, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում

Բացառված չէ, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում Լիբանանում, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցիչ Սալիմ Բադդուրան։ «Իսրայելը զորքեր է կուտակում դեպի սահման և ջնջում է սահմանամերձ շրջանները երկրի երեսից: Ես չեմ կարող բացառել, որ օկուպացիոն տերությունը ցամաքային հարձակում է նախապատրաստում, բայց դա նրա կողմից հերթական խելագարությունը կլինի», – ասել է նա: Իսրայելական ավիացիան […] ...

Վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները

18:47 27.09.2024

Վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները

ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները: Վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 59.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: […] ...

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

18:41 27.09.2024

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը և Օպերատիվ-հետախուզական և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում

18:34 27.09.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով: Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված […] ...

BACK_TO_TOP