Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

15:42 27.09.2024

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկում, որին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն Թոդը, DP World խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ բեն Սուլեյեմը և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորժե Բրենդեն:

Միջոցառման գլխավոր բանախոս, “Reliance” հիմնադրամի տնօրեն Իշա Ամբանիի հետ զրույցում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 27.09.2024

SHANTNEWS

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

17:56 27.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […] ...

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

17:51 27.09.2024

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ […] ...

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

17:47 27.09.2024

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:   ...

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

17:42 27.09.2024

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ […] ...

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել

17:35 27.09.2024

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով […] ...

BACK_TO_TOP