Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:06 27.09.2024

Կառավարության գործող որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների գործելու եւ պետական մարմինների հետ փոխգործակցության կարգը: Կառավարության այս երկու որոշումները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել: Սահմանադրության համապատասխան նորմով, սակայն, Կառավարությունը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե լիազորված է դա անելու: Այստեղ խնդիր կա, քանի որ երկու որոշումներն էլ չունեն լիազորող նորմ, հետեւաբար ցանկացած փոփոխություն պետք է արվի պատշաճ լիազորող նորմի առկայության պայմաններում: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ու «Ավիացիայի մասին» օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները:

Նրա խոսքով նախատեսվում է այս երկու որոշումների համար նախատեսել համապատասխան օրենսդրական հենք, որը հնարավորություն կտա ՆԳ նախարարությանը պատշաճ վերլուծելու ոլորտում բնակչության պաշտպանության խնդիրներն ու հանդես գալու արդեն Կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը եւ դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը, որով պայմանավորված էլ այս ոլորտը համալիր փոփոխությունների է ենթարկվում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել, որից հետո հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

15:49 27.09.2024

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 26-ին, Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, հաղորդում է հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։ ...

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

15:42 27.09.2024

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկում, որին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն […] ...

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

15:36 27.09.2024

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում […] ...

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

15:34 27.09.2024

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ […] ...

Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ Պեկին

15:28 27.09.2024

Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ Պեկին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երեք սեթում պարտության մատնեց ամերիկացի Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ)՝ 6-3, 5-7, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։ Այս փուլում Էլինա Ավանեսյանը պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը հրաժարվել […] ...

ՄԱԿ-ը միջոցներ չունի ձմռանը Ուկրաինային օգնելու համար

15:21 27.09.2024

ՄԱԿ-ը միջոցներ չունի ձմռանը Ուկրաինային օգնելու համար

ՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի ձմռանը Ուկրաինային օգնելու համար, ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Քերոլայն Լինդհոլմ Բիլինգը։ Նախօրեին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ 2025 թվականին արևմտյան երկրներից Ուկրաինային սպառազինության մատակարարումները վտանգի տակ են դաշնակիցների կողմից միջոցների բացակայության պատճառով։ «Իրականությունն այն է, որ մեր նման կազմակերպությունների ֆինանսավորումը տարվա այս եղանակին չափազանց ցածր […] ...

BACK_TO_TOP