Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:46 27.09.2024

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես Ներքին գործերի նախարարության և ոլորտի այլ գերատեսչությունների, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել ոլորտում միասնական հարթակի կարևորությանը՝ ընդգծելով, որ քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները հնարավորություն ունեն փոխանակել գաղափարներ և նպաստել հետագա քաղաքականությունների ձևակերպման զարգացմանը։

Ըստ հանդիպման կազմակերպիչների՝ հարթակը հնարավորություն է տալիս բերել գիտահեն մոտեցումներ ռազմավարությունների մշակման համար։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշել է, որ հարթակը հնարավորություն է տալիս խոսելու, քննարկելու այն բոլոր հարցերը, որոնք կարևոր են որոշում կայացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է միգրացիոն քաղաքականությունների, ռազմավարությունների և օրենքների մասին մշակվող առանցքային տեղեկատվություն։ Օրակարգում ընդգրկված էին նաև միգրացիոն հոսքերի կառավարման, ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարությունների, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման քաղաքականության, հայրենադարձության մասին օրենքի, փախստականների ու ապաստանի մասին և քաղաքացիություն չունեցող անձանց մասին օրենքների նախագծերի վերաբերյալ թեմաներ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հարթակը մի քանի նպատակի է ծառայում՝ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականությունների, ռազմավարությունների մշակման հենք ստեղծելու համար, ինչպես նաև կոնկրետ թեմատիկ քննարկումների համար։

Հանդիպման մյուս հատվածում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը ներկայացրել է Ծառայության կողմից անօրինական միգրացիան կանխարգելելու ուղղությամբ մշակված իրազեկման արշավի ծրագիր։ Այն ներառում էր ոլորտի շրջանակներում հիմնական խնդիրները, նպատակները, մեթոդաբանությունը և թեմային վերաբերող մի շարք այլ բաղադրիչներ։ Բանախոսն իր խոսքում անդրադարձել է նաև լրատվամիջոցներով պարբերաբար շրջանառվող հետընդունման թեմային, դրա տարածմանն ու հիմնական շեշտադրումներին, ներկայացվել է իրազեկման գործողությունների հերթականությունը։

Հանդիպման ավարտին ներկայացվել է նաև վերաինտեգրման արդյունքների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալներն ու հետազոտությունները՝ նպատակ ունենալով ստեղծել իրավունքահեն ու կայուն վերադարձի համակարգ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

16:03 27.09.2024

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված […] ...

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

15:57 27.09.2024

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ […] ...

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

15:49 27.09.2024

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 26-ին, Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, հաղորդում է հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։ ...

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

15:42 27.09.2024

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկում, որին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն […] ...

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

15:36 27.09.2024

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում […] ...

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

15:34 27.09.2024

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ […] ...

BACK_TO_TOP