Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

21:36 22.07.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է վերականգնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ): Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Մեր նոր կառավարությունը՝ նորընտիր նախագահ Պեզեշքիանի գլխավորությամբ, պատրաստ է բարեխղճորեն երկխոսության մեջ մտնել՝ համաձայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  և Իրանի օրենսդրության, ապահովելու դիվանագիտության այս բացառիկ նվաճման փոխադարձ համապատասխանությունը»,-գրել է նա X-ում:

Զարիֆը նաև ընդգծել է 2020 թվականի դեկտեմբերին Իրանի խորհրդարանի կողմից ընդունված «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների մասին» օրենքին համապատասխանելու անհրաժեշտությունը։ Այս փաստաթուղթը պատասխանն էր 2018 թվականին ծրագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուն, որից հետո ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ նավթի արտահանման էմբարգոն:

«Ինչպես արդեն բացատրել էի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և եվրոպական երեք երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) իրենք են մեղավոր մեր օրենսդիր մարմնի արձագանքի համար իրենց իրավական պարտավորությունների հետևողական անտեսմանը, ինչը անասելի վնաս է հասցրել Իրանի ժողովրդին»,- հավելել է նախկին արտգործնախարարը։

Ըստ Իրանի իշխանությունների՝ Արևմուտքը պետք է վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների լիարժեք պահպանմանը՝ Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վրա վերահսկողության առկա համակարգերը վերականգնելու համար։ 2024 թվականի մայիսի դրությամբ ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ իրավասու է աշխատել Իրանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

BACK_TO_TOP