Կսահմանվեն սկուտերների, սքեյթբորդների և անհատական տեղաշարժման այլ միջոցների երթևեկության կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC

Կսահմանվեն սկուտերների, սքեյթբորդների և անհատական տեղաշարժման այլ միջոցների երթևեկության կանոնները

16:58 20.06.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթևեկությանը ներկայացվող պահանջները, իսկ երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ։

Ըստ հիմնավորման՝ վերջին շրջանում Հայաստանում և հատկապես Երևանում մեծ տարածում են գտել ինքնագլորների՝ չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և նմանատիպ այլ սարքավորումների (այսուհետ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց) օգտագործումը։ Ներկայումս որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով տրվել է այդ միջոցի հասկացությունը, ըստ որի՝ այն մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար: Նախագծով սահմանվել են այդ միջոցների երթևեկությանը ներկայացվող, մասնավորապես, հետևյալ պահանջները՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից տեղաշարժման միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։

Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ՝ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։ Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող):

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, մասնավորապես՝ ինքնագլորների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից տեղաշարժման այդ միջոցն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով և այլն:

Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, խոսքը բնավ չի վերաբերում ինքնագլորի կանոնները խախտելու դեպքում անպայման պատասխանատվության ենթարկելուն.

«Այստեղ շատ կարևոր է ձևավորել այնպիսի մշակույթ, որը թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այսպիսի միջոցների տարածվածությունը և նաև այն հանգամանքը, թե ովքեր են հիմնականում դրանց շահառուները»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է ոլորտի կարգավորմանն ուղղված քայլերի իրականացումը՝ առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:

«Կարծում եմ՝ նաև կարևոր է, որ նման օրենսդրական նախագծերը, իհարկե, խորհրդարանում քննարկվեն, բայց նաև լայն հանրային քննարկում անցնեն, որովհետև շահառուների խմբեր կան, որոնք առնչվում են այս խնդրի հետ»,-ասել է վարչապետը:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հաջորդ փուլում կամ մոտակա ժամանակներում կազմակերպիչների համար ձևակերպել նաև ապահովագրության հարց, քանի որ այն երրորդ անձանց վնասների պատճառման աղբյուր է հանդիսանում.

«Առնվազն այդ տրամաբանության մեջ որևէ խնդիր չկա, որ այդ վճարը մտնի և կազմակերպվի, ընդ որում՝ կազմակերպիչները նույնականացված են այդ ծառայության մեջ: Դա նաև կբերի նրան, որ կազմակերպիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի: Իրենք կսկսեն կարգավորել և դնել կանոններ, որոնք հնարավորություն կտան բացառել դեպքերը, այդ թվում՝ երրորդ անձանց վնասներ հասցնելու»:

Արձագանքելով՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ապահովագրությանը նախատեսվում է անդրադառնալ երկրորդ փուլում.

«Նախնական պետք է մտնենք դաշտ, փորձենք մշակույթը ձևավորել, այնուհետև այլ լրացուցիչ զսպող մեխանիզմներ նախատեսել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ

14:46 30.11.2024

Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ

Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ: Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն […] ...

Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:38 30.11.2024

Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Տեղական ժամանակով 9:30-ին Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Շահմիրզադ քաղաքում: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...

Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե

14:28 30.11.2024

Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […] ...

Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

14:20 30.11.2024

Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում

14:12 30.11.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին

14:00 30.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործվել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար, ինչը խախտում է հրադադարի գործող համաձայնագիրը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ գտնվող ռազմական […] ...

BACK_TO_TOP