12:18 20.06.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
«Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:
Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով առանց համապատասխան վճարի օրինականացնել նշված ինքնակամ շինությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:
Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:
2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:
2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե11:35 30.11.2024
Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. ԿոբախիձեՈւկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […] ...
14:20 30.11.2024
Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ՖրանսիայումՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […] ...
14:12 30.11.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված […] ...
14:00 30.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործվել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար, ինչը խախտում է հրադադարի գործող համաձայնագիրը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ գտնվող ռազմական […] ...
13:56 30.11.2024
Վինիսիուսը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն էՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերին Վինիսիուսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 խաղի, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: ...
13:51 30.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ...