Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթի կարևորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+16.09 oC

Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթի կարևորությունը

15:55 18.06.2024

Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանի բարեփոխումների օրակարգում» թեմայով համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ նման հարթակները հնարավորություն են ընձեռում ունենալու մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր հարցերի հետ կապված պատշաճ երկխոսություն։

«Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև լինի երկխոսություն։ Պետք է լսելի լինի այն անձանց ձայնը, ովքեր անձամբ են տեսնում խնդիրները և արձանագրում դրանք»,- ասել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանը՝ արձանագրելով, որ Հայաստանում այն ունի լուրջ վերափոխման անհրաժեշտություն։

«Մարդու իրավունքների կրթության համակարգն ունի համապարփակ վերափոխման անհրաժեշտություն։ Ավելին, կարևոր է նաև, որպեսզի պետական մարմինների աշխատակիցները տարբեր ոլորտների հետ կապված պարբերաբար վերապատրաստումներ անցնեն», ֊ նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթի կարևորությունը` առանցքային համարելով այն, որպեսզի պետությանը մշտապես լսելի լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը։ Պաշտպանը խոսել է նաև ՄԻՊ առընթեր հասարակական խորհուրդների դերակատարության մասին, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անկախ փորձագետների։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, Շվեդիայի զարգացման համագործակցության հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը և ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Միջոցառման նպատակն էր համախմբել Երևանում և ՀՀ մարզերում գործող հասարակական կազմակերպություններին, Կառավարության ներկայացուցիչների հետ միասին քննարկելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումների օրակարգը:

«Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագիրն իրականացվում է
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից` Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Մարգարեթ Մարիցը նշել է իր 118-ամյակը

22:07 27.09.2024

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Մարգարեթ Մարիցը նշել է իր 118-ամյակը

Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում բնակվող Մարգարեթ Մարիցը դարձել է 118 տարեկան։ Այս մասին հայտնում է տեղական EWN ռադիոկայանը։ Ըստ EWN -ի՝ Մարիցն իր ծննդյան տարեդարձը նշել է շրջապատված իր 14 զավակներով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ծերանոցում։ Մարիցը պահել է իր ծննդյան վկայականի պատճենը, ըստ որի՝ նա ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 27-ին։ Երկարակյացների պաշտոնական ցուցակը գլխավորում […] ...

SHANTNEWS

22:00 27.09.2024

SHANTNEWS

Հայաստանը Հնդկաստանից կգնի ժամանակակից հրթիռներ, որոնք ռուսական «Իսկանդերի» անալոգն են

21:57 27.09.2024

Հայաստանը Հնդկաստանից կգնի ժամանակակից հրթիռներ, որոնք ռուսական «Իսկանդերի» անալոգն են

Հնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […] ...

Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»

21:51 27.09.2024

Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ԱՄՆ-ից Իսրայելին տրամադրվող 8,7 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հաջորդ փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն պատվիրատուից»։ «Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ ԱՄՆ-ից ստացել է 8,7 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ՝ տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար: Այս գումարները ոչ այլ ինչ են, քան պատվիրատուի կողմից մարդասպանների և հանցագործների […] ...

Իսրայելին հրադադարի միջազգային կոչերը չեն հուզում․ Լիբանանի վարչապետ

21:46 27.09.2024

Իսրայելին հրադադարի միջազգային կոչերը չեն հուզում․ Լիբանանի վարչապետ

Միջազգային ջանքերը և կրակի դադարեցման կոչերը Իսրայելին չեն հուզում, ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, մեկնաբանելով Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի ավիահարվածը։ «Նոր ագրեսիան ապացուցում է, որ իսրայելական թշնամուն չեն հուզում միջազգային բոլոր ջանքերի և և կրակի դադարեցման կոչերը, ինչը միջազգային հանրությանը պատասխանատու է դարձնում այս ագրեսիան զսպելու և Լիբանանի դեմ բռնակալության ու ցեղասպան պատերազմի […] ...

Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ կպատրաստի

21:31 27.09.2024

Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ կպատրաստի

Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավի երկրները կկարողանան հարթակ պատրաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրազիլիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմը։ «Մենք վստահ ենք, որ կգա բանակցությունների պահը, իսկ երբ գա, կասենք՝ տեսեք, կա խաղաղության ճանապարհ»,- ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ բացի Բրազիլիայից և Չինաստանից, Ուկրաինայի հակամարտության […] ...

BACK_TO_TOP