15:25 18.06.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։
Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր երկրների հետ և իհարկե պահպանելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներակայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, դեղագործության, մետաղագործության, առողջապահության, էներգետիկայի և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:
20:19 27.09.2024
Ասբեստի վտանգի գնահատում19:19 27.09.2024
Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր18:47 27.09.2024
Վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները18:27 27.09.2024
Գորիսում կասեցվել է ապօրինի ջրօգտագործումը18:17 27.09.2024
Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը18:06 27.09.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին17:51 27.09.2024
Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում16:48 27.09.2024
Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր16:17 27.09.2024
«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մադագասկարի հավաքական15:57 27.09.2024
Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից12:25 27.09.2024
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին22:07 27.09.2024
Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Մարգարեթ Մարիցը նշել է իր 118-ամյակըՀարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում բնակվող Մարգարեթ Մարիցը դարձել է 118 տարեկան։ Այս մասին հայտնում է տեղական EWN ռադիոկայանը։ Ըստ EWN -ի՝ Մարիցն իր ծննդյան տարեդարձը նշել է շրջապատված իր 14 զավակներով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ծերանոցում։ Մարիցը պահել է իր ծննդյան վկայականի պատճենը, ըստ որի՝ նա ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 27-ին։ Երկարակյացների պաշտոնական ցուցակը գլխավորում […] ...
21:57 27.09.2024
Հայաստանը Հնդկաստանից կգնի ժամանակակից հրթիռներ, որոնք ռուսական «Իսկանդերի» անալոգն ենՀնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […] ...
21:51 27.09.2024
Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ԱՄՆ-ից Իսրայելին տրամադրվող 8,7 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հաջորդ փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն պատվիրատուից»։ «Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ ԱՄՆ-ից ստացել է 8,7 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ՝ տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար: Այս գումարները ոչ այլ ինչ են, քան պատվիրատուի կողմից մարդասպանների և հանցագործների […] ...
21:46 27.09.2024
Իսրայելին հրադադարի միջազգային կոչերը չեն հուզում․ Լիբանանի վարչապետՄիջազգային ջանքերը և կրակի դադարեցման կոչերը Իսրայելին չեն հուզում, ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, մեկնաբանելով Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի ավիահարվածը։ «Նոր ագրեսիան ապացուցում է, որ իսրայելական թշնամուն չեն հուզում միջազգային բոլոր ջանքերի և և կրակի դադարեցման կոչերը, ինչը միջազգային հանրությանը պատասխանատու է դարձնում այս ագրեսիան զսպելու և Լիբանանի դեմ բռնակալության ու ցեղասպան պատերազմի […] ...
21:31 27.09.2024
Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ կպատրաստիԲրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավի երկրները կկարողանան հարթակ պատրաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրազիլիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմը։ «Մենք վստահ ենք, որ կգա բանակցությունների պահը, իսկ երբ գա, կասենք՝ տեսեք, կա խաղաղության ճանապարհ»,- ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ բացի Բրազիլիայից և Չինաստանից, Ուկրաինայի հակամարտության […] ...