Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

11:43 18.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի և Կառավարության որոշմամբ հաստատվի օրենքի նախագիծը:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության ոլորտը՝ ստեղծելով պետական վարչարարությունն իրականացնելու մեխանիզմներ, ինչպես նաև կնպաստի ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է մասնակցային գործընթաց, որի արդյունքում նախարարի հրամանով ձևավորվել է նախագիծը մշակող աշխատանքային խումբ: Այն կազմված է պետական հատվածը ներկայացնող անդամներից, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը գործել է հինգ ենթախմբերով, որոնք համակարգել են աշխատանքային խմբի անդամները՝ ըստ ոլորտային դերակատարման համապատասխանության: Նախագծի մշակմանը մասնակցել են նաև հրավիրված փորձագետներ՝ երիտասարդության և իրավական ոլորտներից, ինչպես նաև աջակցել են մի շարք միջազգային գործընկերներ: Խումբն ուսումնասիրել է Լատվիայի և Լիտվայի երիտասարդական քաղաքականության իրավական դաշտը, նախագիծը քննարկվել է ՀՀ բոլոր մարզերում՝ ՏԻՄ երիտասարդության հարցերով զբաղվող պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների հետ (շուրջ 3 տասնյակ քննարկում, շուրջ 1000 մարդ): Նախագիծը լրամշակվել է վերոնշյալ քննարկումների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հետ քննարկման արդյունքում:

Նախագծով սահմանվել են պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ», «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական կենտրոն», «Երիտասարդական կազմակերպություն» և այլն, որոնց միջոցով պետությունն իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականություն: «Երիտասարդ» հասկացության սահմանման համար հիմք են հանդիսացել տեսական մոտեցումները՝ երիտասարդական ուսումնասիրությունների տեսամեթոդաբանական հենքը և ՀՀ-ում առկա երիտասարդական աշխատանքի փորձը՝ համադրված միջազգային և, մասնավորապես, Հայաստանի հետ համադրելի ժողովրդագրական պատկեր ունեցող և զարգացման ճանապարհ ընտրած եվրոպական մի շարք երկրների փորձով։

Հիմք ընդունելով Հայաստանում երիտասարդների տարիքային միջակայքը սահմանող իրավական, սոցիալական զարգացմանը միտված պայմանները, ինչպես նաև տեղական պրակտիկան և միջազգային մոտեցումները` որպես երիտասարդների տարիքային շեմ առաջարկվում է սահմանել 13-35-ը: Այս տարիքային տիրույթում են կենտրոնացված հայ հասարակության մեջ երիտասարդների ամբողջական զարգացմանն ու բարեկեցությանն աջակցելուն ուղղված առաջնահերթությունները։

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը:

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին հասկացությունը, որը ՀՀ ողջ տարածքում միավորում է երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներկայացնում երիտասարդների շահերն ու իրավունքներն ազգային ու միջազգային մակարդակներում։

Փաստաթղթով սահմանվել են նաև ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքներն ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունները և գործառույթները, կարգավորվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:

Այսպիսով՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

16:45 30.11.2024

Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Լեգենդար Զինեդին Զիդանը կարող է մարզչական կարիերան շարունակել Լիգա 1-ում։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը սոցիալական ցանցերում, ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Զիդանի նկատմամբ։ Նշվում է, որ փարիզցիների ղեկավարությունը կարող է դիտարկել իսպանացի Լուիս Էնրիկեին պաշտոնանկ անելու հնարավորությունը, եթե նրանք չհասնեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է […] ...

Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար

16:39 30.11.2024

Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:34 30.11.2024

Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ճառագայթ» բնակելի թաղամասը

16:30 30.11.2024

Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ճառագայթ» բնակելի թաղամասը

Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանն արդեն ունի բնակելի ևս մեկ թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, կառուցապատող «ML mining» ընկերության ղեկավար կազմը, նոր թաղամասի բնակիչներ: Տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն: […] ...

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

16:24 30.11.2024

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում […] ...

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

16:18 30.11.2024

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […] ...

BACK_TO_TOP