Ներառական-հիբրիդային պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ներառական-հիբրիդային պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ

15:00 28.03.2018

Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքական հակամարտությանն ու դիվանագետների փոխադարձ արտաքսման խնդրին:

«Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների և հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության և արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։

ՌԴ-ի դեմ շղթայազերծված դիվանագիտական հարթության վրա այս համալիր գործողությունները կարող են դիտարկվել տնտեսական պատժամիջոցներով՝ սկսած ՌԴ-ի մեկուսացմանն առաջնորդող ընդհանուր ծրագրի քաղաքական պարունակում: Առաջադրանք կա Վաշինգտոնի կողմից, որ այսօր արդեն վերածվել է ընդհանրապես Արևմուտքի ընդհանուր քաղաքականության` ռուսական գործոնի չեզոքացումը իրականացնել ամենաազդեցիկ եղանակներով:
ՌԴ-ի մեկուսացմանը միտող գործողություններն ունեն ֆինանսատնտեսական, ռազմական և այժմ դիվանագիտական ուղղություններ: Ֆինանսատնտեսականը պատժամիջոցների մեթոդով իրականացվող, ռազմականը` ՌԴ-ի ազդեցության գոտիներում պատերազմական գործողություններ ծավալելով, և այժմ դիվանագիտականը` ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումներով:

Կենտրոնանալով այս վերջին պատերազմի մեթոդի վրա, անմիջապես ընդգծվում է, որ դիվանագետների արտաքսումը դեռևս դիվանագիտական կապերի խզում չէ: Դիվանագիտական կապերի իրողական առկախում կարելի է նկատել պատահարը, որը բնականաբար կունենա հակադարձություն: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է արդեն, որ Վաշինգտոնը քանդում է ՌԴ-ի հետ գոյություն ունեցող հարաբերությունների վերջին կամուրջը և թե նույն Վաշինգտոնը հասկանում է միայն ուժային միջոցները:

Դեկլարատիվ մակարդակի վրա, ըստ էության, Մոսկվայի օգտագործածը սպառնական ոճ է: Դիվանագետների արտաքսման որոշման դիմաց տվյալ երկիրը դիվանագիտական պատերազմի հակահարված է տալիս արտաքսելով իր մոտ գտնվող արտաքսող պետության դիվանագետներին: Այս մասին Մոսկվան արդեն բարձրաձայնել է:

Բայց ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի բավարարվում արտաքսում- արտաքսման դիմաց գործողությամբ: Հայտարարում է, որ Վաշինգտոնին ինչ որ բան հասկացնել կարելի է միայն ուժային միջոցներով: «Միայն»-ը այստեղ ռազմաքաղաքագիտական նոր եզրաբանությամբ օգտագործվող հիբրիդային պատերազմից ընտրում է ռազմական բաղադրիչը:

Անշուշտ քաղաքական տրամաբանությամբ սպառնական ոճը չի նշանակում համապատասխան քայլի դիմել: Ի վերջո, ուժային եղանակները կարող են վերաբերվել տարբեր տարածաշրջաններում գերտերությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ մղվող պատերազմներին: Հիմնականը`Սիրիայում։

Իսկ այստեղ ՌԴ-ն իր ռազմական գործողությունները ծավալելու համար թվում է,  թե ընդհանուր համաձայնություն է գոյացրել Անկարայի հետ: Իսկ այս հիմնահարցի ուղղությամբ Անկարան դատապարտեց Բրիտանայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը` նշելով, որ քիմիական զենքերի օգտագործումը «մարդկության դեմ ոճիր» է, հավելելով, որ հանցագործները պետք է շատ արագ կանգնեն արդարադատության առաջ:

Հիմա մի պահ շրջանցենք  մարդկության դեմ ոճիրի և այդ հանցագործության համար արդարադատության առաջ պատասխան տալու անհրաժետության մասին խոսողի պետական կենսագրության փաստը, այլ նկատի ունենանք քաղաքական կարևոր շրջանցումները, որոնց դիմում է պաշտոնական Անկարան:

Անկարայի դատապարտանքում հասցեականություն չկա: Հայտարարության մեջ ավելին է ասված, թե` Անկարա-Մոսկվա հարաբերությունները լավ վիճակում են, և Անկարան չի պատրաստվում միանալու արտաքսման պատերազմին:

Անկարան դեռևս ծրագրեր ունի իրականացնելիք Սիրիայում և Իրաքում: Հետևաբար, դեռևս պետք են ՌԴ-ի հետ համաձայնեցված գործողությունների ձեռնարկումը: Քաղաքական այլ պահի, իր ռազմավարական այլ դաշնակիցների նման Անկարան կարող է ուշացումով հիշել, որ քիմիական զենքի կիրառման հետևում ով է կանգնել ոչ միայն Եվրոպայում, այլ նաև այլ տարածաշրջանում:

Զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մատնանշումները կամ քիմիական զինատեսակի օգտագործումների հավանական վտանգները, թունավորման դեպքերը առաջին և միակ անգամ չէ, որ մատնանշվում են կամ գործադրվում: Դրանք տեղի են տալիս պատերազմների, ներխուժումների, պատժամիջոցների կամ այս դեպքում դիվանագետների հավաքական արտաքսումների, երբ քաղաքական համալիր ծրագիր իրականացնելու կարևոր հագրվանների անցում է կատարվում: Թվում է, թե ՌԴ-ի դեմ համալիր ծրագիրը կյանքի է կոչվում ներառական-հիբրիդային պատերազմի տեսքով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

BACK_TO_TOP