«Բարսելոնայում» ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ. Չավի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+1.09 oC

«Բարսելոնայում» ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ. Չավի

14:08 31.01.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որն օրերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, նորից խոսել է աշխատանքային դժվարությունների մասին։

«Այստեղ աշխատելը դաժան է։ Ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ։ Պեպ Գվարդիոլան ինձ ասում էր այդ մասին, երբ խոսում էի նրա հետ։ Ես նաև տեսնում էի, թե ինչպես էր տանջվում Լուիս Էնրիկեն։

Պետք է վերաարժևորել ամեն ինչ։ Այս պաշտոնի մարդկանց նկատմամբ պահանջները պետք է փոխվեն։ Կա տպավորություն, որ ամեն օր դու ռիսկի տակ ես դնում քո կյանքը։ Ահա թե ինչու եմ ասում, որ այստեղ աշխատանքը դաժան է ու հաճույք չի պատճառում»,-Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չավին օրերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, որ ակումբին փոփոխություններ են պետք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը

10:44 29.11.2024

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը։ Ճանապարհի մոտ 26կմ-ն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է Ընթանում են նաեւ ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

10:37 29.11.2024

Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ ձերբակալվել է 43 մարդ, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Ակցիայի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել 43 անձի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:30 29.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության ու փաստաթղթեր կեղծելու` 5-ական, մարմնական […] ...

Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

10:22 29.11.2024

Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է սահմանել անվտանգության կարմիր մակարդակ և դրանով իսկ փակել Թբիլիսիի օրենսդիր շենքը այցելուների համար՝ հակակառավարական լայնածավալ ցույցերի պատճառով։ Այս մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Այսօր՝ նոյեմբերի 29-ից մինչև չեղարկումը խորհրդարանի շենքում սահմանվել է կարմիր մակարդակ, ոչ ոքի չի թույլատրվի մտնել խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին

10:13 29.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․77 դրամ։   ...

Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը

10:00 29.11.2024

Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը

Invictus France կուսակցությունը և նրա առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը բյուջետային ճգնաժամի ֆոնին հերթական անգամ կոչ են արել հրաժարական տալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանը։ «Բարնիեի կառավարությունն ապրում է իր վերջին րոպեները՝ Մակրոնը պետք է հեռանա՝ իմպիչմենտի կամ հրաժարականի միջոցով», – ասել է ձախ ընդդիմությունը ներկայացնող կուսակցությունը սոցիալական ցանցում։ Կուսակցության կոչին աջակցել […] ...

BACK_TO_TOP