10 ակումբ ցանկանում է հրավիրել Ռանոսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+6.09 oC

10 ակումբ ցանկանում է հրավիրել Ռանոսին

20:05 22.01.2024

Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է կես տարով փոխել թիմը: Sky-ը տեղեկացնում է, որ 10 ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու հարցում:

Այդ ակումբներից ամենաակտիվը Նիդերլանդների առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցնող «ՆԵԿ Նեյմեգենն» է:

Այդուհանդերձ, Ռանոսը չի ցանկանում հեռանալ «Բորուսիայից»: Նա մտադիր է պայքարել ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Գերմանական ակումբի ղեկավարները նույնպես վստահ են հայ ֆուտբոլիստի ապագա հաջողություններում, բայց եթե նա ցանկանա կես տարով մեկնել այլ թիմ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա, կընդունեն առաջարկը:

Բունդեսլիգայում հայ հարձակվողը մասնակցել է 6 խաղի, որոնցում միասին ընդամենը 37 րոպե խաղաժամանակ է ստացել:

Հրանտ-Լեոնը «Բորուսիա» է տեղափոխվել 2023-ի ամռանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

15:28 29.11.2024

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում: Այս մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ խոսքը համապարփակ համաձայնագրերի մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում։ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – ասել է Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

15:20 29.11.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […] ...

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

15:12 29.11.2024

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […] ...

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

15:05 29.11.2024

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Կիևը դադարի ստանալ Արևմուտքի օգնությունը։ «Բոլորը խոսում են այն մասին, թե ինչ է մտածում Դոնալդ Թրամփը, երբ ցանկանում է արագ ավարտել պատերազմը: Եթե մենք դադարենք օգնել Ուկրաինային, Ուկրաինան չի կարողանա պաշտպանվել, և պատերազմը կավարտվի: Ես չեմ ուզում, որ սա լինի այս պատերազմի ավարտի […] ...

SHANTNEWS

15:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP