Մեսսին ու Դի Մարիան ցանկանում են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+6.09 oC

Մեսսին ու Դի Մարիան ցանկանում են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին

22:00 21.01.2024

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ու կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում են մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին, հաղորդում է Direct Sports-ը։

Եթե Արգենտինայի մինչև 23 տարեկանների հավաքականը նվաճի օլիմպիական ուղեգիր, Մեսսին ու Դի Մարիան թիմի հետ կպատրաստվեն Փարիզի Խաղերին։

Բանն այն է, որ օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են մինչև 23 տարեկանները, սակայն թույլատրվում է ամեն թիմում ավելի բարձր տարիքի երեք ֆուտբոլիստի մասնակցություն։

36-ամյա Մեսին ու 35-ամյա Դի Մարիան 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոններ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

15:41 29.11.2024

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

15:28 29.11.2024

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում: Այս մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ խոսքը համապարփակ համաձայնագրերի մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում։ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – ասել է Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

15:20 29.11.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […] ...

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

15:12 29.11.2024

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […] ...

BACK_TO_TOP