Ինչո՞ւ Մեսսին ներկա չի եղել FIFA The Best մրցանակաբաշխությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Ինչո՞ւ Մեսսին ներկա չի եղել FIFA The Best մրցանակաբաշխությանը

17:25 16.01.2024

The Best 2023 մրցանակաբաշխությանը Լիոնել Մեսսիի բացակայությունը պայմանավորված է եղել «Ինտեր Մայամիում» նոր մրցաշրջանին նախապատրաստվելու ֆուտբոլիստի ցանկությամբ։

Արգենտինացին Լոնդոնում ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ չի ցանկացել բաց թողնել թիմի մարզումները։ Նշվում է, որ Մեսսին լրջորեն է վերաբերվում նախամրցաշրջանային մարզումներին։ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հնարավորինս լավ հարմարվել ֆուտբոլային նոր օրացույցին՝ հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար։

ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մեսսին առաջ էր անցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզ` տեղում ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

19:16 29.11.2024

Լոռու մարզ` տեղում ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, […] ...

Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները

19:12 29.11.2024

Երաշխավորվել են նախադպրոցական հաստատության աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ. «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն. […] ...

Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը

19:07 29.11.2024

Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարզաբանել է նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղից հետո իր ասածը։ Կատալոնացի մասնագետը հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել էր դեմքի վնասվածքներով և պատմել, որ ցանկացել է ցավ պատճառել իրեն և ճանկռել է դեմքը։ «Ինձ անակնկալի բերեցին ասուլիսի վերջում, երբ հարցրեցին դեմքիս վնասվածքների մասին։ Ես ասացի, որ պատահմամբ եմ […] ...

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները

19:01 29.11.2024

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները

Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները: Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, որն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը: 2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների […] ...

ԲԸՏՄ-ն Գյումրիի շուկայից առգրավել է 15 կգ սիգ

18:55 29.11.2024

ԲԸՏՄ-ն Գյումրիի շուկայից առգրավել է 15 կգ սիգ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության աշխատակիցները սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ մարզերում շարունակում են իրականացնել ստուգայցեր։ Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում արձանագրվել է սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք, հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։ […] ...

Սիրիայի զինված ուժերը Հալեպում և Իդլիբում հարյուրավոր ահաբեկիչների են ոչնչացրել և վիրավորել

18:50 29.11.2024

Սիրիայի զինված ուժերը Հալեպում և Իդլիբում հարյուրավոր ահաբեկիչների են ոչնչացրել և վիրավորել

Սիրիայի զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգներում հարյուրավոր ահաբեկիչների են սպանել և վիրավորել՝ նրանց հարձակումը ետ մղելիս։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը: «Մեր զինված ուժերը կարողացել են մեծ կորուստներ պատճառել հարձակվողներին, որոնց շարքերում կան հարյուրավոր սպանված և վիրավորված ահաբեկիչներ, ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք»,- ասվում է տեքստում։ ...

BACK_TO_TOP