ՊՍԺ-ն վերջին րոպեին է փրկել խաղը․ ՉԼ 5-րդ տուրի առաջին օրվա արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

ՊՍԺ-ն վերջին րոպեին է փրկել խաղը․ ՉԼ 5-րդ տուրի առաջին օրվա արդյունքները

15:10 29.11.2023

Չեմպիոնների լիգայում խմբային փուլի 5-րդ տուրի խաղային առաջին օրը գրանցվել են հետևյալ արդյունքները:

ՊՍԺ-ն տանը ոչ-ոքի է խաղացել «Նյուքասլի» հետ: Պատասխան գոլը փարիզյան ակումբը խփել է ավելացրած ժամանակում: F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին» ու ապահովել տեղը փլեյ-օֆֆ փուլում:

H խմբում «Բարսելոնան» տանը հաղթել է «Պորտուին» ու նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր: «Շախտյորը» նվազագույն հաշվով առավելության է հասել բելգիական «Անտվերպենի» նկատմամբ: Ուկրաինական ակումբը միավորների քանակը հասցրել է 9-ի: «Անտվերպենը» միավոր չունի ու կորցրել է նաև շանսը հայտնվելու Եվրոպա լիգայում:

«Մանչեսթեր Սիթին» տանը կամային հաղթանակի է հասել «Լայպցիգի» դեմ խաղում: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն ապահովել է առաջին տեղը: Խմբի մյուս խաղում «Յանգ Բոյզը» հաղթել է «Ցրվենա Զվեզդային»:

E խմբից փլեյ-օֆֆ փուլի մասնակիցների անունները ևս հայտնի են: Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթել է «Ֆեյենորդին»: Մադրիդյան ակումբն ու «Լացիոն» դուրս են գալիս հաջորդ փուլ այս խմբից:
«Լացիոն» տանը Չիրո Իմոբիլեի դուբլի օգնությամբ հաղթել է «Սելթիկին»: Շոտլանդական ակումբը վերջին տեղում է ու այլևս հնարավորություն չունի այս մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես գալու որևէ եվրագավաթում: «Լացիոն» 10 միավոր ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

20:25 30.11.2024

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։ Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 […] ...

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

20:15 30.11.2024

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»): Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են […] ...

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

20:08 30.11.2024

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

Մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ՝ հակակառավարական ցույցի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները տեղավորվել են Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի դիմացի հրապարակում։ Բուն պողոտան արդեն արգելափակված է։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է։ Որոշ ցուցարարներ քարեր և այլ առարկաներ են հարվածել խորհրդարանի գլխավոր մուտքի երկաթե ցանկապատին: Խորհրդարանի շենքի մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.11.2024

SHANTNEWS

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

19:50 30.11.2024

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ոչ ոք չի տուժել։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղային «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի այս հարձակման համար պատասխան տալ […] ...

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ Իսրայելն արգելված զենք է օգտագործում Գազայում

19:40 30.11.2024

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ Իսրայելն արգելված զենք է օգտագործում Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Սարսափելի ցուցմունքներ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների կողմից», – ասվում է շարժման հայտարարության մեջ: ՀԱՄԱՍ-ը պահանջել է ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով և հաստատել «մարմինների գոլորշիացմանը հանգեցրած հրետակոծության» դեպքերը։ Պաղեստինյան կողմը հիշեցրել է, որ […] ...

BACK_TO_TOP