12:30 15.03.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել։
SHANTNEWS-ը հետաքրքվել է, թե ինչպես են ՀՀ քննչական կոմիտեում այդպիսի որոշման հանգել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ դեպի վրանի տեղակայման հատվածը հրդեհը տարածվել է համեմատաբար ավելի մեծ արագությամբ, քանի որ այրումը ուղղված է եղել սարնիվեր: Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավական մեծ հեռավորության վրա, ուստի հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից, այն է՝ չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն, կարելի է բացառել։
Ըստ Սոնա Տռուզյանի՝ կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից՝ հաշվի առնելով օդի բարձր ջերմաստիճանը, տեղումների բացակայությունը, ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը:
Այսպիսով` վերլուծելով և իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ իրավապահները արձանագրել են, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում անտառապահ Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։
Հիշեցնենք, որ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մասին Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, ՀՀ Հհրդեհ է բռնկվել էր Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում: Մի քանի օր շարունակ հրշեջներին չէր հաջողվում մարել կրակը: Արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցեց նաև ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը՝ ութերորդ թռիչք իրականացնելով: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքերով հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
17:08 23.11.2024
Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:56 23.11.2024
ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...
16:51 23.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են ԲեյրութինԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...
16:45 23.11.2024
Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվելԵրևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...
16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...
16:23 23.11.2024
«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...