500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները կունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց համար. արդարադատության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները կունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց համար. արդարադատության նախարար

11:55 09.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ երկու առաջարկով, որոնք պայմանավորված են բանտային առողջապահության ոլորտի բարեփոխման և այդ ոլորտը առողջապահական ընդհանուր համակարգին ինտեգրելու հրամայականով:

Նախարարի ներկայացրած նախագծերով առաջարկվում է Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատություններում լիցենզավորման պայմանների մեջ ավելացնել պայման, ըստ որի՝ նրանք պետք է ունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց համար, որպեսզի անհրաժեշտ բժշկական ցուցումների առկայության պայմաններում պահման պայմանների բացակայությունը խոչընդոտ չլինի նրանց առողջության իրավունքը ապահովելու համար:

Առաջարկվում է, որ մարզերում 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցներում ևս լինեն նման բաժանմունքներ: Սա, ըստ Զեյնալյանի, նշանակում է, որ 500 և ավելի մահճակալ ունեցողները պարտադիր պետք է ունենան նման բաժանմունքներ, իսկ 500-ից քիչ մահճակալ ունեցողները կարող են իրենց նախաձեռնությամբ նախատեսել նման բաժանմունքներ և ակնկալել, որ այդպիսի պատվեր իրենց մոտ կտեղադրվի:

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումը և ծառայությունները դուրս բերվեն քրեական ծառայության ենթակայության տակից, սա միջազգային պարտավորությունների համատեքստում է, որը ևս կոչված է նրան, որ աստիճանաբար կարողանան այս համակարգն ինտեգրել ընդհանուր առողջապահական համակարգին, և բոլոր ստանդարտները գործեն միանման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ապագայում չի լինի այնպիսի քրեակատարողական հիմնարկ, ինչպիսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն է: Զեյնալյանը պատասխանեց, որ օբյեկտիվորեն անհնար է չունենալ այդպիսի հիվանդանոց, ապա տեղեկացրեց, որ բարձր որակավորում պահանջող սպասարկումը կկատարվի մասնագիտացված հիվանդանոցներում, իսկ ավելի թեթև հսկողության կարիք ունեցող հիվանդների դեպքում կգործի երկու այդպիսի հիվանդանոց. նախատեսվում է ներկայիս Կենտրոնական հիվանդանոցը փոխարինել փոքր՝ մոտ 100 մահճակալներ ունեցող հիվանդանոցով, իսկ Արմավիր ՔԿՀ-ն օպտիմալացնել, այնտեղի բժշկական մասը հարմարեցնել փակ ռեժիմի համար նախատեսված դեպքերին: Նախարարը խոստացավ՝ կօպտիմալացնեն հիվանդանոցը, կբարձրացնեն ծառայությունների որակը, կնվազեցնեն սպասարկման գինը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ այս նախագծերի ընդունման դեպքում հավելյալ բեռ է լինելու հիվանդանոցների՞ վրա, թե՞ պետության:

Զեյնալյանն արձագանքեց, որ Կառավարությունը կարող է այդ պայմանները սահմանել, դրա համար իրենք սահմանել են ողջամիտ ժամկետ, որ հիվանդանոցները կարողանան այդ միջոցների հաշվին իրենց մոտ ստեղծել այդ բաժանմունքները: Երևանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է այդ պայմաններին համապատասխանում, այն, ըստ նախարարի, պետական սեփականություն է, ուստի այստեղ պետությունը կիրականացնի սպասարկումը, իսկ ոչ պետականները իրենք են շահագրգռված, քանի որ լրացուցիչ վճարովի ծառայություններ են մատուցելու: Նախարարը շեշտեց՝ այս փոփոխություններին անցումը նախատեսել են ողջամիտ ժամկետում, որպեսզի իրենց բյուջեն նախատեսելիս բուժհիմնարկները նաև սա նկատի ունենան:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնեց, որ Երևանում կա 4 նման հիվանդանոց, որ ունեն 500 և ավելի մահճակալ, դրանք են «Ուռուցքաբանության կենտրոն»-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը, «Արմենիա» և «Էրեբունի» բուժկենտրոնները, որոնք պարտավոր են լինելու այս կարգերի հիման վրա իրենց մոտ բացել այդ բաժանմունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

BACK_TO_TOP