Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչները Սարգսյան-Աուն հանդիպման առանցքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչները Սարգսյան-Աուն հանդիպման առանցքում

11:14 24.02.2018

Լիբանանի նախագահի երևանյան այցի և այդ առիթով միջնախագահական հանդիպումներից բխած երկկողմ հայտարարություններում կան աշխարհաքաղաքական օրակարգին վերաբերող խնդիրների մասին նշումներ, ակնարկներ և բնականաբար երկու պետությունների  դիրքորոշումներ, որոնք ուղղակի-անուղղակի համատեղելի կետեր են ընդգծում։ Այս մասին գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ շատ օրինաչափ պիտի նկատվեր և այդպես էլ ընկալվեր, որ երկու նախագահները խոսեին երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, միջպետական հարաբերությունների անցած ուղու, տարբեր ոլորտների ուղղությամբ համագործակցությունը խորացնելու և այս բոլորում լիբանանահայ համայնքի ունեցած ուրույն դերակատարության մասին:

«Այդ բոլորից բացի, քաղաքական հարցերի քննարկումը առիթ էր նաև կովկասյան և միջինարևելյան տարածաշրջաններին վերաբերող ամենաթեժ իրադարձություններին անդրադառնալու և կարևոր ընդգծումներ կատարելու:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը և հաստատել, որ երկու նախագահների աներկբա համոզումն է, որ հակամարտության լուծումը կայացած պիտի լինի արցախահայության իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի վրա: Այս հստակեցմանն անմիջապես հետևում է Երուսաղեմի հարցի ակնարկը, ուր ասվում է, թե նախագահները համաձայն են եղել, որ հանգուցալուծման մեջ ամենակարևորը բանակցային գործընթացն է և ուժի կիրառման բացակայությունը:

Անցում է կատարվել սիրիական ճգնաժամին, բարձր գնահատվել ահաբեկչության և արմատականության դեմ պայքարին Լիբանանի ունեցած ներդրումը և ապա սահուն անցում` փախստականների հարցին, որը մեծ տարողությամբ դիմագրավում է Լիբանանը և ավելի նվազ` Հայաստանի Հանրապետությունը: Նման օրակարագային կետերին ներառվել է նաև Լիբանանի խաղաղության և կայունության համար Երևանի ընգրկումը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական ճգնաժամի, և փախստականների վերաբերյալ թղթածրարների բաժինների արծարծումով նախագահ Աունը ևս գրեթե միևնույն դիրքորոշման շեշտադրումներ է կատարել: Իր բաժնում ավելանում է Լիբանանին ուղղված Իսրայելի սպառնալիքները, Լիբանանի նավթային իրավունքների խնդիրը, և մանավանդ Լիբանանի ցամաքային և օդային սահմանների պաշտպանության առաջադրանքում միջազգային ընտանիքից Բեյրութի ակնկալած աջակցությունը:

Եթե նկատի ունենանք նաև պաշտոնական ընթրիքի առիթով երկու նախագահների  կատարած հայտարարությունները, գերակա երկու հիմնահարցերի` Արցախի ինքնորոշման և Ցեղասպանության ուղղությամբ կան վերլուծական և այժմեական նշանակություն պարփակող հայտարարություններ:

Երբ ասվում է, որ աներկբա համոզում է, որ հակամարտության լուծումը պիտի կայացած լինի արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքին վրա, դա նշանակում է պարզապես, որ հարգվում է արցախահայության ինքնորոշման իրավունքը և հայրենիքի պատկանելիությունը:

Հիմա մեջբերենք պաշտոնական ընթրիքին նախագահ Աունի կատարած հայտարարության հետևյալ բաժինը. ակնարկելով օսմանյան քաղաքականությունը՝ «Այդ մտածելակերպը թշնամին ուրիշի մեջ էր տեսնում, որ պետք է սպանել և ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը: Այդ մտածելակերպը իրագործեց ամենից սարսափելի կոտորածները` պատճառելով միլիոնավոր նահատակներ: Մեր երկու ժողովուրդները այդ մտածողության զոհերն էին: Հայ ժողովուրդը սրով սպանվեց, լիբանանցի ժողովուրդը` սովի միջոցով: Ցավոք սրտի այդ նույն մտածելակերպը վերջին ժամանակաշրջանում վերստին երևաց` խլելով հարյուր հազարավոր կյանքեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և նրանց հանդեպ պատասխանատվության բացակայությունը, անշուշտ, խրախուսոմ են ներկա ջարդերը»:

Նախագահ Աունը հետևողականություն է ցուցաբերում այս հարցի առնչությամբ իր կատարած հայտարարութուններում: Ցեղասպանության 100-ամյակի առիթով իր ելույթում նա զուգահեռ էր անցկացրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության և 21-րդ դարի միջին արևելան տարածշրջանում կրոնական արմատականության անվան տակ գործող ահաբեկչության կողմից իրականացվող ցեղային զտումների միջև, քաղաքական ենթատեքստով փոխանցելով, որ միևնույն պետությունն է, որը ժամանակին ուղղակի, այժմ միջնորդավորված իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն: Իսկ վերջին հաստատումը, որ եթե Ցեղասպանությունը միջազգային ընտանիքի կողմից դատապարտված լիներ կկանխագելվեր դրա կրկնությունը` պաշտոնական Երևանի և ընդհանրապես հայկական կողմի համար միշտ օգտագործվող տեսակետ է:

Գոյություն ունի հայկական և լիբանանյան հիմնախնդիրների և դիրքորոշումների համատեղելիություն: և սա ոչ միայն պատմական հարցերի կամ ժողովուրդների բարեկամությանը վերաբերող երևույթների, այլև այժմեական խնդիրների` որոնք աշխարհաքաղաքական ներկա օրակարգերի բաղադրիչներ են համարվում»,-գրել է Շահան Գանտահարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-րագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

BACK_TO_TOP