17:58 20.06.2022
Ուկրաինայի ուժերը հարված են հասցրել Սև ծովի «Չեռնոմորնեֆտեգազ» ձեռնարկության հորատման 3 հարթակների։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ 3 հորատման հարթակներում ավելի քան հարյուր մարդ գտնվել, փոխանցում է Interfax գործակալությունը։
«Հարված է հասցվել երեք աշտարակի, որոնց վրա եղել է 109 մարդ, 21 մարդ արդեն տարհանվել է»,- ասել է նա։
Ըստ Աքսյոնովի՝ ամենաուժեղ հարվածի տակ է հայտնվել առաջին աշտարակը։
«Այնտեղ եղել է 12 մարդ, նրանցից հինգը վիրավորվել է, մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։
Աքսյոնովը հավելել է, որ Ղրիմ գազամատակարարումը չի խաթարվել։ Նա ընդգծել է, որ թերակղզին ունի մայրցամաքային խողովակ, որը առավելագույն բեռնվածության դեպքում կարող է մատակարարել մինչև 4 միլիարդ խորանարդ մետր գազ։
Դաշնային խորհրդի՝ Ղրիմը ներկայացնող անդամ Օլգա Կովիտիդին հայտնել է, որ Ուկրաինայի հրթիռային հարվածը վնասել է «Չեռնոմորնեֆտեգազ» ձեռնարկության երեք հարթակ։
«Առաջին հարվածը հասցվել է առաջին հարթակին ժամը 08:37-ին։ Այնտեղ աշխատող 12 մարդկանցից 5-ը տարհանվել է»,- ասել է նա Interfax-ին:
Կովիտիդին նշել է, որ ավելի ուշ հարված է հասցվել ևս երկու հարթակի։ Բայց այնտեղ, ըստ նրա, քանդվել են միայն աշտարակները, տուժածներ չկան։ Աշխատողները պատրաստվում են տարհանման։ Առաջին հարթակի տուժածներին տարհանել են ուղղաթիռներով։
«Խողովակների գազը բաց է թողնվել: Արդյունահանումը ժամանակավորապես դադարեցվել է։ Չեն եղել այնպիսի աղետալի հետևանքներ, ինչպիսիք կարող էին լինել»,- ասել է Կովիտիդին:
«Չեռնոմորնեֆտեգազ» պետական ունիտար ձեռնարկությունը շահագործում է ածխաջրածնային հանքավայրերը սևծովյան շելֆում և Ազովի ծովի ջրերում, ինչպես նաև Ղրիմի թերակղզու ցամաքային մասում։ Ընկերությունը զբաղվում է նավթագազային հանքավայրերի որոնմամբ և մշակմամբ, ապահովում է բնական գազի և նավթամթերքի արդյունահանումը, փոխադրումը և պահպանումը։
17:23 23.11.2024
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր17:18 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը չի բացառում Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...
17:08 23.11.2024
Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսինԹալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...
16:56 23.11.2024
ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...
16:51 23.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են ԲեյրութինԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...
16:45 23.11.2024
Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվելԵրևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...
16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...