Ֆրանսիայում ընտրությունների արդյունքներն աննախադեպ են և վտանգավոր երկրի համար․ Ֆրանսիայի վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ֆրանսիայում ընտրությունների արդյունքներն աննախադեպ են և վտանգավոր երկրի համար․ Ֆրանսիայի վարչապետ

15:25 20.06.2022

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշել է, որ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն աննախադեպ են և վտանգավոր երկրի համար։

«Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ երկրի խորհրդարանը նման բաշխվածություն չի ունեցել։ Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց մենք պետք է բախվենք ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։ Սակայն մենք պետք է հարգենք այս քվեարկությունը և հետևություններ անենք դրանից»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Ֆրանսիայի 577 տեղանոց Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու համար հարկավոր է ստանալ առնվազն 289 մանդատ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը ստացել է 245 մանդատ։ Չնայած տոկոսային հարաբերակցությամբ Մակրոնի դաշինքը հաղթող է ճանաչվել, սակայն կորցրել է մեծամասնությունն Ազգային ժողովում։

Քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականում է հայտնվել ձախակողմյան ուժերի կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ։ Նոր ձևավորվող խորհրդարանում նրանք կունենան 131 մանդատ։ Երրորդ հորիզոնականում հայտնված ուլտրա աջ «Ազգային միություն» կուսակցությունը՝ Մարին Լե Պենի գլխավորությամբ, ռեկորդային արդյունք է գրանցել։ Նրանք խորհրդարանում կունենան 89 մանդատ։ Հանրապետականները, որոնք նախորդ խորհրդարանում ունեին 101 տեղ, հավաքել են ձայների 7 տոկոսը և նոր խորհրդարանում կունենան 61 մանդատ։

Ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Մակրոնի դաշինքը ստիպված կլինի նոր գործընկերների հետ համաձայնության գալ։ Ֆրանսիայի նախագահի դաշինքի հետ կոալիցիա կազմելու հիմնական թեկնածուն Հանրապետականներն էին, սակայն նրանց առաջնորդը խոստացել է մնալ ընդդիմության շարքերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառում Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:18 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառում Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ​​վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

17:08 23.11.2024

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

16:56 23.11.2024

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

16:51 23.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

16:45 23.11.2024

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

BACK_TO_TOP