Ֆրանսիայի դիվանագետները գործադուլ են անցկացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ֆրանսիայի դիվանագետները գործադուլ են անցկացնում

15:33 02.06.2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները երկար տարիների ընթացքում առաջին անգամ հինգշաբթի օրը գործադուլ կանցկացնեն, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Դրանով նախատեսվում է ցույց տալ արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցների անհամաձայնությունն իշխանությունների կողմից նախատեսվող կազմակերպչական բարեփոխումների հետ, որոնք արմատապես փոխում են դիվանագիտական կորպուսի ստեղծման սկզբունքները։

Գործադուլի որոշումը կայացրել են յոթ արհմիություններ, որոնք միավորում են ֆրանսիացի դիվանագետներին։ Մինչ այժմ գործող կադրային համակարգը ենթադրում էր դեսպանատների և ԱԳՆ կենտրոնական գրասենյակների բոլոր պաշտոններում պրոֆեսիոնալ դիվանագետների նշանակում։ Իսկ այժմ խորհրդականներն ու բանագնացները կկորցնեն առանձին մասնագիտական բաժանմունքի կարգավիճակը և կմիանան «պետական ադմինիստրատորների» միասնական կորպորացիային՝ պրեֆեկտների և ֆինանսների տեսուչների հետ միասին։

Սա նշանակում է, որ այսուհետ բարձր դիվանագիտական պաշտոններում կարող են նշանակվել պետական կառավարման այլ ոլորտների պաշտոնյաներ, ոչ միայն դիվանագիտական ծառայության մասնագետներ, ովքեր անցել են կարիերայի սանդուղքի բոլոր աստիճանները։

Վերջին օրերի ընթացքում տասնյակ բարձրաստիճան դիվանագետներ հայտնել են գործադուլին աջակցության մասին։ Օրինակ՝ Քուվեյթում Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ հինգշաբթի կմասնակցի գործաdուլին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ ֆրանսիացի դիվանագետները նվիրված են գործին, սակայն գերծանրաբեռնված են, քիչ աշխատավարձ են ստանում և տեխնիկապես բավարար չափով զինված չեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP