ՀՀ վարչապետի հարցազրույցը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվադաշտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

ՀՀ վարչապետի հարցազրույցը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվադաշտում

21:24 30.07.2018

Թուրքական լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանի ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին:

Թեմային անդրադարձել են թուրքական լրատվադաշտի գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ արձանագրելով, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ֆոնին նման հայտարարությունն անսպասելի էր:

«Վերջին ամիսներին տեղի ունեցած փողոցային ակցիաներից հետո վերջ դնելով նախորդ իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- գրում է, թուրքական Haber7 լրատվամիջոցը՝ «Հաղորդագրություն Հայաստանից Թուրքիա: Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել» խորագրով հոդվածում:

Այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Milliyet-ը, CNN Turk-ը, A Haber-ը, NTV-ն, մեջբերում են հայ-թուրքական սահմանի վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի հետ սահմանը մեր կողմից միշտ էլ բաց է եղել և այն փակելու միակողմանի որոշում է կայացվել Թուրքիայի կողմից:

Milliyet պարբերականը մեջբերել է վարչապետի՝ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում պատրաստակամության մասին խոսքերը։

Նմանատիպ անդրադարձ է կատարել նաև Թուրքական Haber7-ը՝ ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ  ՀՀ վարչապետի կատարած մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական կողմը ցանկություն ունի այդ հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով, և, որ այդ նպատակով պատրաստ է բանակցությունների, սակայն, բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտը չպետք է միակողմանի լինի»:

Նույն աղբյուրը ներկայացրել է նաև հայկական Թավշյա հեղափոխությունից հետո հարևան Ադրբեջանում տիրող մթնոլորտի ու դրա հետևանքով այդ երկրի իշխանությունների վախի վերաբերյալ ՀՀ վարչապետի անդրադարձը:

«Փաշինյանը, որ 6 օր տևած փողոցային պայքարից հետո իր ձեռքն էր վերցրել Սարգսյանի կառավարությունը և այն անվանել «Թավշյա հեղափոխություն», նշել է, որ նմանատիպ փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Ադրբեջանում»,- գրում է աղբյուրը՝ մեջբերելով Փաշինյանի տեսակետն այն մասին, որ նմանատիպ իրավիճակներից զերծ մնալու ցանկությունից ելնելով էլ ադրբեջանական իշխանությունները լարված էին պահում իրավիճակն առաջնագծում:

Արաբական լրատվամիջոցին տված հարցազրույցին անդրադարձել են ոչ միայն թուրքական լրատվամիջոցները: Հուլիսի 28-ին թվիթերյան իր էջում հրապարակում է արել նաև թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուստաֆա Սարիգյուլը:

«Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Մենք պետք է տեսնենք այն ձեռքը, որը Հայաստանը մեկնել է որպես դիվանագիտական նշանակության պատմական հնարավորություն»,- գրել է թուրք քաղաքական գործիչը:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի Talk to Al Jazeera ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Նա ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP