10:47 26.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:
Փաշինյանը Al-Jazeera-ին ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտնել է նաև, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:
Նա պատմել է Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին, որ երկրում իշխանափոխությունից հետո հավասար մրցակցային դաշտ է ստեղծվել բիզնեսի համար: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանի հետ կամ Հայաստանում, վարչապետը ուղերձ է հղել՝ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրման անվտանգությունը:
Շաբաթը մեկ հեռարձակվող «Talk to Al Jazeera» հաղորդումը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդների ու ազդեցիկ անձանց:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...
18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...
18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...