Գյումրիի թիվ 1 և 2 պոլիկլինիկաները կհիմնանորոգվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի թիվ 1 և 2 պոլիկլինիկաները կհիմնանորոգվեն

18:11 31.01.2022

Առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը և շենքային պայմանների բարելավումը կհանգեցնի հիվանդանոցների գերբեռնվածության թեթևացման։ Իսկ համավարակը պատճառներից մեկն էր մարզային բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների բուժսարքավորումների նորացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու։ Առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը զբաղվում է Հանրապետության պոլիկլինիկաների կարիքների ուսումնասիրությամբ։ Շիրակի մարզում վերազինումների անհրաժեշտություն ունեցող պոլիկլինիկաների թիվը ևս քիչ չէ։ Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները ևս ընդգրկված են կառավարության ծրագրում, և դրանք առաջիկայում կհիմնանորոգվեն։

Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի պացիենտներին հին բուժսարքավորումներով են հետազոտում։ Ռենտգեն ապարատը 1950-ականների է, որը հեռու է արդի տեխնոլոգիական չափորոշիչներից։ Այն նորացնելու կամ տեխնիկական այլ միջոցների արդիականացման ծրագրեր իրականացնելու համար պոլիկլինիկայի տնօրենը հնարավորություններ տեսնում է բարեգործական կազմակերպությունների հետ, բայց այդ դեպքում շենքային պայմանները թույլ չեն տա դրանք գործարկել։

«Որովհետև պետք է սենյակը կապարապատ լինի, որ կարողանանք նոր ռենտգեն ապարատը դնենք, որը նորից խնդիր է մեզ համար, շենքը ենթակա է հիմնանորոգման»,- նշում է Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Հայկ Ալեքսանյանը։

Պոլիկլինիկայի շենքը 1860-ականների կառույց է, 2 տարուց կլրանա մեկ դարը, ինչ ծառայում է որպես բուժհաստատություն, երբևէ չի հիմնանորոգվել։ Շենքը համայնքապատկան է, «Կումայրի» արգելոցին պատկանող շինություն է, որտեղ թեկուզ մեկ պատուհան փոխելու համար թույլտվություն է պետք։ Քաղաքի հին ճարտարապետությանը բնորոշ 1800 թ․-ի կառույց շենքը ներսից քայքայվում է նաև հին տանիքի պատճառով։ Կաթոցները ձնհալին և անձրևային տեղումների ժամանակ մշտական են։ Գոնե մասնակի վերանորոգումներ, կաթոցները վերացնելու համար, չեն եղել։

Թիվ 2 պոլիկլինիկայի ֆլյուրոգրաֆիայի սարքն էլ է հնություն, չնայած դեռ սպասարկում է հիվանդներին, բայց ձմռան ամիսներին չջեռուցվող ցուրտ սենյակում սարքը հրաժարվում է աշխատել։ Այս շենքն էլ քաղաքի հին կառույցներից է՝ 1936 թվականի շինություն, այստեղ 1993-ին մասնակի վերանորոգում է արվել, հետո մի քանի անգամ կոսմետիկ աշխատանքներ են կատարվել, երբ տարիներ առաջ հատակի մասնակի փլուզում եղավ։ Թիվ 1 և 2 պոլիկլինիկաների վթարային շենքերի վերականգման խնդիրների լուծումը կառավարության 5-ամյա ծրագրում է։

«Աշխատանքները,  համաձայն կառավարության միջոցառումների ցանկի՝ կմեկնարկեն 2023 թվականի 1-ին կեսին, և, բնականաբար, դա մեզ հնարավորություն կտա թարմացնել շենքային պայմանները, ինչը գրավիչ կդարձնի ծառայությունների մատուցումը քաղաքի բնակչությանը»,- նշում է Շիրակի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։

 

Բացի բուժհաստատությունների վերազինումից և շենքային պայմանների բարելավումից, մարզում լուրջ խնդիր է նեղ մասնագետների պակասը։ Պոլիկլինիկաներում համապատասխան պրոֆիլի բժշկի դիմելիս հիվանդները  ստիպված են հերթագրվել ու օրերով սպասել։ Առողջապահության նախարարությունն իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագիրը, որով երիտասարդ մասնագետներ են ուղեգրվում մարզեր, բայց ամբողջությամբ չի հաջողվում բավարարել մարզերի կարիքները։ Մարզային պոլիկլինիկաները մշտապես սպասում են ուղեգրվող մասնագետների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

BACK_TO_TOP