Ինչպես Զորավար Անդրանիկը Ալեքսանդրապոլում ստեղծեց առաջին hայկական կանոնավոր զորամիավորումը. պատմական փաստերը ներկայացվել են Գյումրիի պատմության թանգարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ինչպես Զորավար Անդրանիկը Ալեքսանդրապոլում ստեղծեց առաջին hայկական կանոնավոր զորամիավորումը. պատմական փաստերը ներկայացվել են Գյումրիի պատմության թանգարանում

20:09 28.01.2022

Հայկական զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր միջոցառումներ են անցկացվել  Գյումրիի թանգարաններում ու պատկերասրահներում։

Հայրենյաց պաշտպանի ու Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում ֆոնդերից  դուրս են բերվել ու ցուցադրության են հանվել նկարչուհիների  պատերազմական թեմատիկայով արված երկու  կտավներ։ Դրանցից մեկը պատկանում է Մարիամ Ասլամասյանի վրձնին։ Կտավը, որում պատկերված են Արցախի ու Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ տարազներով կանայք, վերնագրված է «Նամակ ռազմաճակատից»։

Հաջորդ կտավում արդեն Երանուհի Ասլամազյանի  հայկական լեռնաշխարհին բնորոշ գույներն ու տրամադրություններն են , որոնք  արտացոլում են  ռազմաճակատից վերադարձող  զինվորի  դիմավորման անբացատրելի զգացողություններով տեսարանը։ Բոլոր ժամանակաշրջաններում է հայ զինվորը հասարակությունում եղել և մնում հպարտության, երկրի ամրության խորհրդանիշ, իսկ զինվորի բանակից տունդարձը միշտ դառնում է կարևոր  իրադարձություն։

Ասլամազյան քույրերը նաև պատերազմի տարիներին առանձնացել են իրենց լիտոգրաֆիկական աշխատանքներով, որտեղ պատկերված ռազմակոչերը ոգեշնչել են ռազմաճակատ ու բանակ մեկնող զինվորներին։ Արցախյան առաջին պատերազմի  օրերին էլ, երբ մեր պետությունը դեռ չուներ կանոնավոր բանակ, ռազմակոչերը կարևոր նշանակություն են ունեցել  թշնամու դեմ մղվող  մարտերի ժամանակ։ Թանգարանի ցուցասրահներում  ձայնային ինստալացիաների միջոցով հայ զինվորների ու սպաների շուրթերից հնչում էին հայրենիքին անձնվիրաբար ծառայելու կոչեր։

«Բանակը միայն սահման պահողը չէ, բանակը նաև մշակույթ պահողն է, բանակը ընտանիք պահողն է: Հենց ինստալացիայի հիմնական իմաստը  դա է, որ մշակույթ պահողը հենց մեր բանակն է էսօր, որ սահմաններից ներս չի թողնում թշնամուն, որպեսզի մեր մշակույթը կարողանա զարգանալ և առաջ գնա»,-նշում է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահի տնօրենի ժ/պ Կարեն Բարսեղյանը:

Բանակին ու զինվորներին ուղղված մարտական կոչերը հնչեցնում էին  հասարակության մեջ մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներն ու զորահրամանատարները, որոնք իրենց հետևից կարող էին առաջ տանել  հազարավոր կամավորականների ու զինվորականների։ Այդպիսի  հրամանատարներից  էր զորավար Անդրանիկը, ում հեղինակության շնորհիվ Կովկասյան կորպուսի կազմում 1918 թվականի ապրիլի 20-ին  ստեղծվեց առանձին  հայկական  հարվածային զորամիավորումը, որը տեղակայված էր Ալեքսանդրապոլում։

Անդրանիկի 1400 հոգանոց կանոնավոր զորամիավորումը պետք է  կատարեր սահմանապահ ծառայություն, որին  հանձնարարված էր պաշտպանել  Ալեքսանդրապոլ-Արդահան-Լոռի գիծը, նաև Ալեքսանդրապոլ- Ախալքալակ ճանապարահատվածը, որտեղ էլ սահմանապահ զորամիավորումը ստիպված էր նաև պաշտպանել Էրզրումից ու Երզնկայից Ալեքսանդրապոլ վերադարձող գաղթականների անվտանգությունը։ Զորամիավորման մշտական բանակատեղին էին  համարվում  Ալեքսանդրապոլի Սևերսկի թաղամասի զորանոցները։

«Զորամիավորման կեսը ձիավորներն էին, կեսը՝ հետևակը, առանձին բաժին էր կազմում հրետանին, այսինքն՝ հստակ տեսնում ենք, որ էս 1400 հոգանոց բանակային կորպուսը, կարելի է ասել փոքրիկ զորագունդը, ուներ տարբեր մասնաբաժիններ»,- պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:

Անդրանիկ զորավարի զորագնդին էր հանձնարարված պաշտպանել Ալեքպոլը  թուրքերի հարձակումներից։ Մարտի մեկնելուց առաջ կանոնավոր զորամիավորումը  զինվորական շքերթով անցնել է Ալեքպոլի հրապարակով։

«Ապրիլի 11-ին զորամիավորումը պետք է շարժվեր արդեն, կեսօրից առաջ բոլոր բաժանմունքները դասավորվում են և դրոշներով, երաժշտությամբ հանդիսավոր զորանց են կատարում Ալեքպոլի մեջ,՝ հրապարակում և փողոցներում, հարվածային զորամիավորման զորանցը առաջնորդում է զորավար Անդրանիկը»,- պատմում է Ինգա Ավագյանը:

Չնայած ներդրած ջանքերին, Անդրանիկին չի հաջողվում պաշտպանել Ալեքպոլի անվտանգությունը, զորքը ջլատված էր, իսկ թշնամու դեմ պայքար մղելու համար  ուժերը  անհավասարաչափ էին։

Ռազմական ղեկավարության իր հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի պատճառով Զորավարը 1919 թվականին ցրում է իր զորամիավորումը, գալիս է Էջմիածին, թուրը հանձնում կաթողիկոսին ու հայրենիքից տեղափոխվում է Բաթում, ապա Ֆրեզնո։ Անդրանիկի Ալեքպոլում հիմնած կանոնավոր հարվածային զորամիավորումը համարվում է  մեր Ազգային բանակի նախատիպը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

BACK_TO_TOP