Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, որպես հանրային առողջապահական խնդիր, վերացել է. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, որպես հանրային առողջապահական խնդիր, վերացել է. Արսեն Թորոսյան

14:01 24.07.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ամստերդամում, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ նախարարական երկխոսության ժամանակ ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Արսեն Թորոսյանը կարևորել է երկխոսության անցկացումն այնպիսի իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ, այնինչ, ըստ նախարարի, Հայաստանում այս տեսանկյունից իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունները հիմնովին փոխել են կոնցեպտուալ մոտեցումները, ինչը հնարավորություն է տվել հասնելու Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման՝ որպես հանրային առողջապահական խնդրի վերացմանը: Օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ վարակին հակազդման ֆինանսավորումը նույնպես աճել է՝ թույլ տալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններում հղիների ընդգրկվածությունը հասցնել գրեթե 100%-ի»,- իր ելույթում ընդգծել է նախարարը:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ ստանձնած պարտավորություններին՝ ներառյալ 90-90-90 թիրախներին հասնելու իր որդեգրած քաղաքականությանը: Երկրում ներդրվել են ՄԻԱՎ վարակի հետազոտության և բուժման ուղեցույցներ, իրագործվում է «բուժել բոլորին» ռազմավարությունը, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային ղեղերի գնման միջազգային մեխանիզմներ:
Տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ ևս ներկայացրել են իրենց երկրների հաջողություններն ու խնդիրները, հստակեցվել են ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների պլանով նախատեսված հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև հանդիպել Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովում՝ քննարկելու կայուն զարգացման նպատակներին ուղղված մեր տարածաշրջանի երկրների ջանքերը։ Ժուժաննա Յակաբը ուրախությամբ ընդունել է նաև նախարար Թորոսյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Ամստերդամ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է կայացել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) Նիդերլանդների ներկայացուցիչների հետ` քննարկելու նրանց հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին:
«Կարող եմ փաստել, որ Սփյուռքի մեր հայրենակիցների՝ փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

13:29 23.11.2024

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:16 23.11.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...

BACK_TO_TOP