19:59 12.01.2022
Շիրակի մարզային փրկարարական վարչությունը անցնող տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և պատերազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել։ Մարզի տարբեր բնակավայրերում տեղադրվել ու փորձարկվել են շչակներ, իսկ ամբողջ մարզի ծածկույթը ապահովելու համար անհրաժեշտ է գործող 65 շչակների թիվը կրկնապատկել։
Իսկ մարզում եղած ապաստարաններից քանիսն են կահավորված ու պատրաստ անհրաժեշտության դեպքում բնակչությանը պատսպարելու համար։ Այս խնդրին են անդրադարձել Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անցկացված խորհրդակցության ժամանակ։ Ներկայացված ամփոփ տվյալների մասին կարծիք է հայտնել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարեն Մանուկյանը։
«Մենք լավ գիտենք, որ էսօր շատ տեղեր կան՝ նկուղային հարկերից սկսած մինչև պատսպարման վայրեր, որ մենակ թղթի վրա է գրված, բայց իրականում էնտեղ որ մտնում ես, մեղմ ասած, բարվոք վիճակ չէ։ Այ, էդ հարցերը ես կխնդրեմ բարձրաձայնենք, հասկանանք՝ մենք ինչ ունենք համայնքների ղեկավարների հետ անելու, որ խնդիրը կարգավորվի, իրենք էլ իմանան իրենց անելիքները»,- նշել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։
Մարզի հրշեջ ջոկատների անհրաժեշտ սարքավորումներով կահավորման, շենքային պայմանների բարելավման խնդիրները 2021 թվականին հիմնականում լուծվեցին։ Գյումրիում և Ախուրյանում կառուցվեցին նոր շենքեր, ընթացքի մեջ է Աշոցքի ջոկատի շենքի շինարարությունը, նախատեսվում է նորը կառուցել նաև Ամասիայում։
Ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներին և քաղաքացիներին օգնելու և տարհանելու նպատակով մարզում կառուցվել են երկու սպասասրահներ, իսկ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնելու համար քննարկվեց Աշոցքի ջոկատին ձյունագնաց տրամադրելու հարցը։
«Տեղանքներ կան, որ երբեմն «ՈՒՐԱԼ» ամենագնացը չի կարողանում հասնել դեպքի վայր՝ ոտքով է կատարվում աշխատանքը։ Ճիշտ է, մինչև էս պահը համեմատաբար մեղմ են եղանակային պայմանները, բայց շատ դեպքեր ունեցել ենք, որ ոտքով ենք ստիպված բերել հղի կնոջն ու հիվանդ քաղաքացիներին մինչև շտապօգնության ավտոմեքենա հասցրել։ Ցանկալի է, որ ձյունագնաց լինի, որ արագ արձագանքումը ավելի արդյունավետ կազմակերպենք»,- նշել է ԱԻՆ Աշոցք ՀՓՋ-ի պետ Վահագն Դանիելյանը։
Ձյունագնացի հարցը եթե լուծվի, այն կսպասարկի ոչ միայն Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների բնակավայրերին։ Խորհրդակցության ավարտին պարգևատրվել են անցնող տարվա ընթացքում իրենց ծառայությունում լավագույնը ճանաչված հրշեջ- փրկարարները։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...