14:44 23.12.2021
Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել: Հնարավոր է միայն ներսից քանդել: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մեծ ասուլիսի ընթացքում:
Ուկրաինայի մասին
Անդրադառնալով Ուկրաինային՝ նա ասել է, որ տպավորություն է, որ այնտեղ ռազմական օպերացիա են նախապատրաստում:
«Եվ մեզ չեն զգուշացնում՝ մի միջամտեք: Բայց մենք պետք է արձագանքենք»,- ասել է Պուտինը:
Ըստ նրա՝ այժմ տարածաշրջանում խնդրի կարգավորմանը խանգարում է Կիևի կողմից Մինսկի պայմանավորվածությունների չկատարումը: Կրակի դադարեցման և զորքը հետ քաշելու փոխարեն, Ուկրաինայում կենտրոնացել են սահմանին և ապստամբների վրա են կրակում:
Պուտինի խոսքերով՝ լարվածությունը ավելանում է ԱՄՆ-ի ակտիվությամբ, որը սպառազինություն է մատակարարում Ուկրաինային և զորավարժություններ անցկացնում Սև ծովում:
Ռուսաստանի անվտանգությունն ու Արևմուտքի հետ հարաբերությունները
Անվտանգության երաշխիքների համակարգի թեմային անդրադառնալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ գնդակն այժմ Արևմուտքի ձեռքում է:
Հիշեցնենք, որ մինչ այս Ռուսաստանը ԱՄՆ-ին էր հանձնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների և անվտանգության երաշխիքների մասին իր առաջարկները: Պուտինն այսօր մանրամասնել է այդ թեման և ասել, որ իրենք հստակ հարց են դրել, որ ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չպետք է ընդլայնվի դեպի արևելք:
«Մենք պետք է մտածենք մեր անվտանգության հեռանկարների մասին, թե ինչպես ապրել Ուկրաինայում տեղի ունեցողին հայացք գցելով»,- ասել է Պուտինը:
ՌԴ-ն մինչ այս անվտանգության համակարգերին առնչվող առաջարկներ ներկայացնելիս պահանջել էր չեղյալ հայտարարել 2008 թ-ի Բուխարեստի պայմանավորվածությունը, ըստ որի՝ Վրաստանը և Ուկրաինան կարող են հավակնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում բանակցությունները կառուցողական ուղով կընթանան:
Ռուսաստան – Չինաստան հարաբերություններ
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վստահելի են: Այդ մասին ասել է ՌԴ նախագահը՝ անդրադառնալով Չինաստանին վերաբերող հարցին:
«ՌԴ -ի և Չինաստանի փոխհարաբերությունները կայունացնող գործոն են միջազգային ասպարեզում»,- նշել է Պուտինը:
Նաև երկու երկրները միասին զենք են մշակում:
«Ռուսաստանն ու Չինաստանը բարձր տեխնոլոգիական զենք են մշակում»,- ասել է Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանը նաև պատրաստ է էներգակիրներ մատակարարել Չինաստանին նաև 2060 թ-ից հետո:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին
ՌԴ նախագահը դժգոհ է երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակից: Մասնավորապես, նրան չի գոհացնում հավաքական իմունիտետի ձևավորման մակարդակը:
«Մոտ 70 մլն մարդ առաջին պատվաստումն է արել, 70-ից մի քիչ ավելին՝ երկրորդը, բայց դա բավարար չէ»,- ասել է Պուտինը:
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...
14:17 23.11.2024
Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...
14:05 23.11.2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարարՀանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...