63 նոր միկրոավտոբուսների շահագործումը Գյումրիի քաղաքային երթուղիներում հետաձգվում է մինչև 2022-ի գարուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

63 նոր միկրոավտոբուսների շահագործումը Գյումրիի քաղաքային երթուղիներում հետաձգվում է մինչև 2022-ի գարուն

19:50 14.12.2021

Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի համար ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործումն այս տարի չի լինի։ Ամռանը ներկրված 63 միկրոավտոբուսները, որոնք նախատեսված էին երթուղի դուրս բերել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տարբեր պատճառներով ձգձգվեցին: Նոր երթուղիների ցանցի շահագործման հստակ մեխանիզմ դեռ մշակված չկա, սպասարկող կազմակերպության ընտրությունն ու իրավակազմակերպչական ձևը ևս հստակեցված չէ։

Հուլիս ամսից բաց տարածքում կայանած 63 նոր միկրոավտոբուսներն ամիսը երկու-երեք անգամ մասնագետներն ընդամենը շարժիչներն են գործի դնում՝ մարտկոցների անսարքություններից խուսափելու համար։ Չշահագործվող տրանսպորտային միջոցների համար  հատկապես ձմռան ամիսներին այս պրոցեսը պարտադիր է։

«Եթե երկար կանգնած են մեքենաները, որպեսզի մարտկոցները  չփչանան, չվնասվեն, անպայման պետք է որոշ ժամանակով շարժիչները աշխատեն»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանը։

Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված  63 նոր միկրոավտոբուսների ընդհանուր արժեքը 900 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը համայնքի ներդրումն է, մնացած 50-ը՝ պետբյուջեի  համաֆինանսավորումը: Ամռան կեսին տեղ հասած ուղևորատար, քաղաքային երթուղու համար նախատեսված տրանսպորտային միջոցները տարեվերջին չեն շահագործվի, պարզել են, որ ամբողջ քաղաքի համար 63-ը քիչ է, հարկավոր է առնվազն 83 միկրոավտոբուս։

Մինչև գարուն դեռ պետք է հստակեցնեն, թե համայնքի սեփականություն համարվող միկրոավտոբուսների սպասարկումն ինչպես է տնօրինվելու։ Քննարկվում է ստեղծել  քաղաքապետարանի ենթակայության գործող փակ բաժնետիրական ընկերություն, ըստ այդմ՝ երթուղիների շահագործումն էլ կդառնա առանց մրցույթի։

 

«Գծատերեր հասկացողությունը դուրս է գալիս, լինելու է ՓԲԸ, որի 100 տոկոս բաժնեմասը լինելու է համայնքինը, կառավարում է այդ ամբողջը ՓԲԸ-ի տնօրենը, բայց ինքը լինում է  համայնքապատկան։ Գիծ, գծատեր ու գծի վարորդ  հասկացությունը չի լինելու, վարորդը չի լինելու իր ցանկությամբ աշխատող, իր ժամային գրաֆիկով աշխատող անձնավորություն, վարորդը լինելու է ՓԲԸ-ի աշխատող ՝ աշխատավարձով»,- նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Քաղաքի նոր երթուղային ցանցում, որը դեռ վերջնական չէ, ներառված են  հիմնանորոգված այն փողոցներն ու թաղամասերը, որոնք քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթուղի չեն եղել, հետևաբար, կընդլայնվեն սպասարկման տարածքները, երթուղիները կերկարեն։

Վարորդների և երթուղայինների աշխատանքի հսկողություն սահմանելու համար մեքենաներում կտեղադրվեն GPS համակարգեր, որոնք թույլ կտան կանգառներում սպասող քաղաքացիներին ևս հետևել տրանսպորտի տեղաշարժին:

Նոր միկրոավտոբուսների սպասելիս մինչ հաջորդ տարվա գարուն քաղաքի կանգառներն էլ կավելանան։ Դրանք լինելու են 73-ը։ Բայց դեռ չեն կողմնորոշվել, թե  վճարման ինչ  տարբերակ է գործելու: Ամեն դեպքում նոր  միկրոավտոբուսներով սպասարկումը, հավաստիացնում են՝ չի ազդելու ուղեվարձի վրա:

Ուղեվարձի գումարները  տնօրինելու է համայնքը։ Քաղաքային բյուջեի միջոցներով վերանորոգվելու է Ղանդիլյան փողոցում գտնվող ավտոպարկը, որը կունենա նաև տեխզննման կայան: Նոր միկրոավտոբուսների համար անպայման են D կարգի վարորդական իրավունքի վկայականը, երկար տարիների աշխատանքային փորձը։ Քաղաքապետարանն արդեն 120 վարորդներից դիմումներ է ստացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP