CBS News-ը Հելսինկիում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հարցում է անցկացրել:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ էր գնահատել:
Հարցումների ժամանակ քաղաքացիների միայն 32%-ն է հավանություն տվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի վարքին, իսկ մեծամասնությունը՝ 55%-ը հակառակն է նշել, իսկ 14 %-ը հստակ պատասխան չի տվել, դժվարացել է խոսել այդ թեմայով:
Հարցմանը մասնակցած ԱՄՆ քաղաքացիների 70%-ը հավատում է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին ԱՄՆ ընտրական գործընթացներին, իսկ 24%-ը բացասական է արձագանքել: