«Շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերն ընդամենը փող աշխատելու միջոց են»․ «Վարորդի ընկեր» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

«Շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերն ընդամենը փող աշխատելու միջոց են»․ «Վարորդի ընկեր»

10:38 10.02.2018

«Շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերն ընդամենը փող աշխատելու միջոց են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ից ոստիկանությունը սկսել է կիրառել շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը։

Պեդանյանի խոսքով՝ իրենք ոչ լսել են, ոչ էլ տեսել, թե ինչ տեսք ունի այն։ Բանախոսը նշում է, որ կան վարորդներ, ովքեր կարծում են, որ դա ընդամենը զսպելու միջոց է։

«Նախ, ցանկացած օրինապահ վարորդ առանձնապես զարմացած չէ ու ընդհանրապես իրեն չի հետաքրքրում՝ այն տեսանելի է, թե թաքնված, շարժական է, թե անշարժ։  Եթե խախտում չես անում, չես տուգանվում»,- ընդգծել է ԻՀԿ-ի համահիմնադիրը։

Պեդանյանը նշել է նաև, որ իրենք մտահոգված են, քանի որ գործ ունեն մի սարքի հետ, որի մասին տեղեկություն չունեն։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում՝ սա իրական տուգանք է, թե սխալ թվեր է ցույց տալու, և ում պետք է տուգանի տուգանելու է, ում պետք չէ, չի տուգանելու։

«Այս քայլով ՃՈ-ն ցույց է տալիս, որ նախկինում եղած արագաչափերը նպատակին չեն ծառայել, ընդամենը եղել են փող աշխատելու միջոց։ Ցանկացած ստատիկ վիճակում գտնվող տուգանող սարք ոչ մի անվտանգություն չի ապահովում, ընդամենը նախատեսված է վարորդներին զսպելու համար, բայց քանի որ վարորդները շուտ են ադապտացվում տեղանքին, հետևաբար տեսախցիկների տեսադաշտից դուրս գալուց հետո շարունակում են վարել այնպես, ինչպես ցանկանում են։ Հաշվի առնելով վերջին ողբերգական դեպքերը՝ կարող ենք փաստել, որ արագաչափերը արդյունավետ չեն եղել»,-պնդում է Պեդանյանը։ 

Հիշեցնենք, ՃՈ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 8-ից կիրառության մեջ են դրվել շարժական արագաչափ սարքեր՝ վերահսկելու անշարժ արագաչափ սարքերի դիտարկման հատվածից դուրս ճանապարհների երթևեկությունը և զսպելու արագության գերազանցումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

12:18 23.11.2024

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

12:09 23.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:   ...

SHANTNEWS

12:00 23.11.2024

SHANTNEWS

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

11:55 23.11.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:48 23.11.2024

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...

BACK_TO_TOP