TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` աղմկահարույց ձայնագրության մասին

20:45 11.09.2018

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]

̰
Մարտի 1-ի գործը զրոյից քննվում է. ՀՔԾ պետ

18:13 11.09.2018

Այս պահին Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք հիմք չենք ընդունում նախորդ գործի որևէ տվյալ: Գործը զրոյից քննվում է, և բացահայտումները այդ քննության արդյունքն են: Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, կպարզենք նաև […]

̰
Վարչապետը չի ասել «փակեք» Խաչատուրովին. Արթուր Վանեցյան

17:56 11.09.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր և ՀՔԾ պետի` համացանցում տարածում գտած հայտնի զրույցին, նշեց, որ այդ ժամանակ ինքը Ժնևում է եղել` կապված ՀՖՖ ընտրությունների հետ: Վանեցյանն ասաց, որ ՀՔԾ պետի հետ քննարկելու որոշակի հարցեր կային, իսկ կոնկրետ այդ խոսակցության ժամանակ ինքը եղել է մեքենայում՝ օդանավակայանի ճանապարհին: Ձայնագրության մեջ նշվում է, թե […]

̰
ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին տեղեկություններ կհրապարակի

17:44 11.09.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 2-2.5 ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում կիսահումորային հայտարարություն է արել, որ իրենց փորձում են վնասազերծել: «Պարզ է, չէ՞, որ վնասազերծում են հանցագործներին: Դա վերաբերում էր նրան, որ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ինչ-որ գործողություններ անել, հասկանային, որ տեղյակ էինք, և չփորձեին ինչ-որ բան անել: Կար հստակ […]

̰
ՀՔԾ պետի բացահայտումը Մարտի 1-ի գործով

16:46 11.09.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]

̰
Մինչ այս պահը Սերժ Սարգսյանին չեն հարցաքննել․ ՀՔԾ պետ

16:45 11.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության պետերը համարում են, որ իրենց հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը նպատակ ունի խափանելու իրենց սկսած աշխատանքները։ Նրանց պնդմամբ՝ դա անում են նախկին իշխանությունները։ Այս մասին երկու պաշտոնյաները հայտնեցին ասուլիսի ընթացքում։ ՀՀ ԱԱԾ պետի խոսքերով՝ դա անում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք մինչև հիմա էլ մնացել են իշխանության որոշ կառույցներում։ […]

̰
Նման քննարկում եղել է. Արթուր Վանեցյանը` հրապարակված ձայնագրության մասին

16:00 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]

̰
Ինձ հայտնի չէ հիմա ընթացող որևէ հակահեղափոխական պրոցես. Էդմոն Մարուքյան

14:30 11.09.2018

Քաղաքական համակարգում տարբեր գույներ կան և տարբեր ուժեր կան, ու այդ ուժերը չեն կարող սև ու սպիտակ լինել։ Հասարակությանը հեղափոխական-հակահեղափոխական, սև-սպիտակ ճամբարների բաժանելու միտումների մասին ShantNews.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Հակահեղափոխականները, եթե հանրապետականներն են, ապա հակահեղափոխության շանս չունեն։ Եթե Ռոբերտ Քոչարյանն է, էլի հակահեղափոխության շանս չունի։ Ես չգիտեմ […]

̰
Հակահեղափոխականներն են հանրապետականները և Ռոբերտ Քոչարյանը․ Էդմոն Մարուքյան

14:10 11.09.2018

Հայաստանում հակահեղափոխական ուժերը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն էին, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը, և այժմ նրանց միացել է Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այս ուժերը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է մեզ, որ եկել, հարցնում եք, ապա ես կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել, […]

̰
Ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի, ժողովուրդը պետք է սատարի իրեն. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

18:56 10.09.2018

«Հարգելի՛ լրագրողներ, ես ձեզ ասել եմ, որ նման հարց առօրյայում չկա, քանի որ մեզ ո՛չ դիմել են, ո՛չ ասել: Չեմ իմանում` ինչն է ձեզ հետաքրքրում, ամեն անգամ ես ասում եմ, որ օրակարգում այդպիսի հարց չկա՝ տարբեր վերլուծություններ, տարբեր հեքիաթներ: Հիմա ասեմ՝ ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի: Ժողովուրդը պետք է սատարի իրեն: Եթե ժողովուրդը ընդունեց իրեն, […]

̰
Ինչո՞ւ են հանրապետականները սատարում Ռոբերտ Քոչարյանին

17:24 10.09.2018

«Այս պայքարը  իրավական և քաղաքական  դաշտում է, քանի որ մենք կարծում ենք, որ ապօրինի քաղաքական պայքար  հիշեցնող, սահմանադրականության հետ ոչ մի առնչություն չունեցող գործընթաց է և սահմանափակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու  գործընթացով»,- խոսելով ՀՀԿ ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին՝ այսօր ԱԺ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր […]

̰
Խայտառակ կլինեմ, եթե մեր կառավարության օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ հայտնվեն․ Փաշինյան

10:20 10.09.2018

Հայաստանում քննվող որևէ գործի մեջ ՀՀ վարչապետը բացառում է քաղաքական կոմպոնենտի առկայությունը, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Ավելին, նա ավելացրեց, որ իր համար անձնապես տհաճ կլինի նման կոմպոնենտի առկայությունը։ «Ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, որ Հայաստանում մեր կառավարության օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն, […]

̰
Բոլոր հնարավոր հարցերը քննարկել ենք․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

10:05 10.09.2018

Տավուշում անցկացված գործարար համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել։ Բոլոր հնարավոր հարցերը քննարկել ենք»։ Ինչ վերաբերում է գազի սակագնի […]

̰
Անդրադարձե՞լ եք Քոչարյանի, Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերին. Սոլովյովի հարցը` Փաշինյանին

00:27 10.09.2018

Երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո “Ъ”-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը հարցրել է Փաշինյանին` անդրադարձել է արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցերին. -Այցի ֆոնը ոչ այնքան բարենպաստ էր։ Դուք էլ եք դա նշել։ Այն բանից հետո, երբ սկսեցին քրեական գործեր հարուցվել երկրի նախկին […]

̰
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական բաղադրիչ չկա․ Փաշինյան

19:56 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է լինի լիարժեք ըմբռնում առ այն, որ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա: Այս մասին Փաշինյանը հայտարարել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։ «Եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը «դուխավիկ» է. Շանթ Հարությունյան

23:47 08.09.2018

Վարդաշեն ՔԿՀ-ում բանտարկված Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ասաց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն են տեր կանգնել սեփական խոստումներին, մյուսները լքել են հանրությանը: «Ես անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ գնացել ընտրելու, հետո էլ, երբ հարձակվեցին ժողովրդի վրա, բոլորը փախան, մնացինք ես ու Նիկոլը: Ես վստահ էի, որ Ռոբերտ Քոչարյանն ինձ չի […]

̰
Մոսկվան հասկացրեց` ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես սպասում են Երևանում. Գագիկ Համբարյան

14:20 08.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ժամեր անց կայանալիք հանդիպումը բավական սուր հարցադրումներով է լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` ընդամենը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վՙլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում բացահայտ կերպով նշել էր, որ Ռուսաստանը մեծ քանակութամբ հարցեր ունի […]

̰
Մենք չենք ուզում, որ լինի Նիկոլ Փաշինյանի մենիշխանություն. Արթուր Բաղդասարյան

13:11 08.09.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունը 250 օրենքի հեղինակ է, ՕԵԿ անցած քաղաքական ճանապարհը եղել է բացթողումների ու ձեռքբերումների ճանապարհ, բայց բոլոր սուր քննադատներին, որոնք քննադատում են մեր կուսակցությունը, խորհուրդ եմ տալիս  նայել իրենց սխալներին»,- խոսելով ՕԵԿ անցած ճանապարհի մասին` ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ իրենք այս ընտություններին ներկայանում են մրցունակ թիմով: «Երիտասարդ թիմ է, […]

̰
Պուտինը Փաշինյանի առաջ բարձրացնելու է ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման հարցը. «Կոմերսանտ»

12:41 08.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Մոսկվա, որտեղ նրան ընդունելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է և սպասվում է, որ լուրջ քննարումներ են լինելու դրա ընթացքում, ինչի մասին հայտարարել են երկու կողմերը։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի առաջ բարձրացնելու է ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման հարցը։ «Մարտի […]

̰
Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող գնդակահարեն հրապարակում․ Ծառուկյան

19:04 07.09.2018

«Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասացի, Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն»,- Հովիկ Աբրահամյանի՝ Մարտի 1-ի հետ կապ ունենալու մասին լրագրողների հարցին պատասխանելիս այսպես արտահայտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Միաժամանակ, Ծառուկյանը պնդեց, որ մարդկանց շանտաժի ենթարկելը ճիշտ չէ՝ չմանրամասնելով, թե ում է […]

̰
Որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 1-ին

12:03 07.09.2018

 «Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև առաջին ու երրորդ նախագահները, բոլոր բարձրաստիճան ոստիկանները,  ովքեր որոշակի ինֆորմացիա կարող են ունենալ, պետք է հարցաքննվեն Մարտի 1-ի գործով, որովհետև եթե կա մեկը, որ ինչ-որ տեղեկություն ունի, դա պետք է բացահայտվի: Եթե ուզում ենք ճշմարտությունը, բոլորը պետք է վկայություն տան: Արմենը, Հովսեփը և մեր մյուս ընկերները եղել են Մարտի 1-ի […]

̰
Գևորգ Կոստանյանը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չէր տեսնում

20:08 05.09.2018

«Հետաքրիքր է, որ մարտի 1-ից 10 տարի է  անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2.5 տարի է՝ դատախազ  չեմ, բայց բոլոր հարցերը մարտի 1-ի մասին ինձ են ուղղվում: Շատ օրինաչափ է,  բայց և տարօրինակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերի […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ոստիկաններին հրաման չի տվել. Արամ Օրբելյան

13:11 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր հայտարարել է, որ նախկին նախագահն իրեն մեղավոր չի համարում 2008թ. մարտի 1-2 դեպքերի համար, քանի որ ինքը որևէ մեկի վրա կրակելու հրաման չի տվել: Լրագրողների հարցին` ի վերջո, Քոչարյանը ոստիկանական ուժերին հրաման տվե՞լ է հատուկ գործողություններ սկսել Ազատության հրապարակում, Արամ Օրբելյանը պատասխանել է՝ «ոչ»:

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խոսել են իրենց ուղղված սպառնալիքների մասին

13:01 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսեց իրենց նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին` նշելով, որ ինքը էլեկտրոնային փոստով է նամակներ ստացել, թե չպետք է մոռանա, որ ինքը երեխաներ ունի, որ մի օր շենքի նախամուտքում իր նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել: Արամ Օրբելյանը, սակայն, առավել վտանգավոր է համարում ոչ թե իրեն […]

̰
ՀՔԾ-ն թաքցնում է իր ոչ իրավաչափ գործողությունները. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

12:57 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախկին նախագահի տանը խուզարկություն կատարելու կամ հարուցված քրեական գործի մասին խոսելիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ընտրողական մոտեցում է ցուցաբերում թափանցիկության ու հրապարակայնության  առումով: Մասնավորապես, ըստ Քոչարյանի պաշտպանի, երբ լրագրողները Սասուն Խաչատրյանին հարցնում են Քոչարյանի տանը խուզարկություն կատարելու մասին, ՀՔԾ պետը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը երեկոյան «կամինի» մոտ նստած չի գրել հրամանները. փաստաբան

12:50 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այսօր հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են` իր լիազորություններից ելնելով կատարած գործողությունների համար նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել: Ըստ Օրբելյանի` ՀՀ նախագահը 2008թ. մարտի 1-2 դեպքերի և դրանց պատասխան գործողությունների համար երեկոյան չի նստել «կամինի» մոտ ու հրամաններ գրել: Այդ հրամանները մշակվել են նախագահի աշխատակազմում, դրանց վրա […]

̰
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացրած դատավորների ու քննիչների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի. պաշտպան

12:37 05.09.2018

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով դատարանների ինքնագրաքննությանը կամ իշխանության կողմից ճնշումների չենթարկվելու նկատառումներով Քոչարյանի հետ կապված գործերը վերահասցեավորելու համ ձգձգելու հնարավորությանը, հայտարարեց, որ խոսքը շատ կոնկրետ քրեական գործի շրջանակում արդարադատություն իրականացնելու մասին է, և դատարանների կողմից չպետք է լինեն Սահմանադրության խախտումներ: Ըստ Քոչարյանի փաստաբանների` դատարանն ու […]

̰
Ռոբերտ Քոչարյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը հակասահմանադրական է. փաստաբան

12:20 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Քոչարյանը չունի որևէ սահմանափակում ազատ տեղաշարժի համար, եթե համապատասխան կառույցները այդպիսի սահմանափակումներ դնեն, ապա կլինի օրենքի և մարդու իրավունքների խախտում: Ըստ Օրբելյանի` դեռևս 2017թ. ՄԻՊ ուսումնասիրության` քննիչի կողմից մարդու անձնագիրը վերցնելը ՀՀ Սահմանադրության խախտում է, դա հաստատել է նաև […]

̰
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

18:27 04.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը սահմանելու որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն սեպտեմբերի 3-ին հերքել էր այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի անձնագիրն իրավապահների […]

̰
Ինչպես է Նիկոլ Փաշինյանն արձագանքում Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը

15:03 04.09.2018

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե նա մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն և ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կմասնակցեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ քարոզարշավը պաշտոնապես սկսված չէ, բայց որոշ ուժեր արդեն սկսել […]

̰
BACK_TO_TOP