14:39 19.09.2018
Աշխարհաքաղաքական ցանկացած շրջադարձ սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Եվ խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսամետ է, թե արևմտամետ։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք անվտանգություն ապահովել անվտանգության այլ համակարգում։ «Եղան քայլեր, որ բացարձակ անընդունելի էին, և հիմա փորձում են ուղղել դա։ Թե […]
13:53 19.09.2018
Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի 4 ու կես ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այն քաոսային բնույթ ունի, չի հասկանում տնտեսությունը, չունի գործողությունների հստակ ծրագիր, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։ Այս մասին Քոչարյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ։ «Իշխանությունը սկզբից կարող է խնդիրներ ստեղծել, իսկ հետո փորձում է հերոսաբար լուծել դրանք։ […]
13:32 19.09.2018
Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից։ 10 տարի եղել է համեմատաբար պասիվ, բայց հիմա լինելու է ավելի ակտիվ։ Մինչ այս ավելի քիչ էր արտահայտում իշխանությունների հետ իր տարակարծությունը, հիմա ավելի շատ է արտահայտելու։ Այս մասին ինքը՝ երկրորդ նախագահը, ասել է ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ «Ես ներգրավվելու եմ քաղաքական գործընթացների մեջ։ Ինչպիսի՞ ձևաչափում։ Դա կարող է լինել […]
13:28 19.09.2018
«Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրությունները և ժամանակին գլխավորեց դրանք, ինչը վերածվեց իշխանափոխության։ Դա տպավորիչ էր»,- Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման ու դրա արդյունքում եղած հեղափոխության մասին իր կարծիքն այսպես է ձևակերպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант»-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Հայաստանում մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից, լճացման տրամադրություն կար, հակառակ դեպքում […]
15:42 18.09.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից, թե արդյոք հրավիրվելու են ՀՀ նախկին նախագահները սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին: Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս հրավիրվելու են: «Դեռ հրավիրատոմսեր չեն ուղարկվել, երբ սկսենք դրանք ուղարկել, կուղարկենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու […]
14:20 18.09.2018
2014 թվականին Yerevan.today կայքի բացումից հետո դրա անունը «կապվել է» Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի, հայտնի մասնավոր ընկերության և Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նույն շենքում են գործում, որտեղ Քոչարյանի գրասենյակն է տեղակայված: Այս մասին այսօր հայտնեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքով` Քոչարյանի հետ կայքը ընդամենը երկու հարցազրույց է արել, որոնք եղել են այս տարվա ամռանից […]
08:38 18.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեև այցի ժամկետի հարցում հստակություն չկա: Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երևանում […]
19:21 15.09.2018
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես քաղաքական գործոն գոյություն չունի: Այս մասին նա նշեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Ռոբերտ Քոչարյանը, քանի մեկուսացված չէ հասարակությունից, կարող է վնաս հասցնել, ընդ որում` ոչ այնքան իշխանությանը, որքան Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա: Հարցին` կարո՞ղ է նա դառնալ համախմբող գործոն, […]
18:16 15.09.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման օրվանից խոսում են ԲՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին։ Բայց արդեն 13 տարի կուսակցությունը կա, իսկ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով չի վերադառնում իշխանության։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի եթերում ասաց կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն կասկածներին, որ ԲՀԿ-ի միջոցով Քոչարյանը իշխանության է գալու առնվազն Երևանում։ ««Բարգավաճ Հայաստանի» միջոցով […]
12:43 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցում հնչեցրած արտահայտություններից մեկին: Հիշեցնենք, երկրորդ նախագահն ասել էր. «Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»: «Գիտեք, կարծում եմ` այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվը […]
11:42 15.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի […]
10:57 15.09.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։ «Որ համբերեր, ամեն […]
21:44 14.09.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի պահեստներից զրահաբաճկոններ են բաժանվել օլիգարխների թիկնազորին, որպեսզի նրանք բանակի անվան տակ գործեն, դեռ չեն կցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական գործին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ այդ դեպքերի ժամանակ ԶՈւ գլխավոր […]
19:53 14.09.2018
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` գլխավոր դատախազի բացառիկ իրավասությունն է վարույթ իրականացնող մարմնից վերցնել առանձին քրգործի քննությունը և հանձնարարել մեկ այլ վարույթի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հնչեցրած կարծիքին, թե «Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում»: «Ես […]
19:14 14.09.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հուսով է, որ հայտնի 0038 հրամանը ի վերջո կհրապարակվի ու հանրությունը կկարողանա ծանոթանալ դրա հետ, որովհետև ըստ նրա, հրամանը գաղտնի պահելը թույլ է տալիս, որ Հատուկ քննչական կոմիտեն այն մեկնաբանի սեփական տեսակետից ելնելով։ Այդ հրամանի մեջ, ըստ պաշտպանի, միայն մեկ բան կա, որ կարելի է չհանրայնացնել, մնացածը […]
18:58 14.09.2018
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ տևական ժամանակ տեղեկություններ են պտտվում, որ նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մինչև նախարար նշանակվելը, ինչը օրենսդրության խախտում է։ Այդ պաշտոնին նա նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ինչի հետ կապված լրագրողներն այսօր Քոչարյանի պաշտպաններին հարցրին՝ քննարկե՞լ են այս հարցը երկրորդ նախագահի հետ։ «Միքայել Հարությունյանի քաղաքացիության […]
18:52 14.09.2018
«Մեր անունից արվում են հայտարարություններ, որոնք մենք չենք արել ու այդ հայտարարությունները հերոսաբար հերքվում են»,- այս խոսքերով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բնորոշեց Հատուկ քննչական ծառայության գործելաոճը։ Նա բերեց այդպիսի օրինակներ, որոնցում, ըստ իր խոսքերի, ՀՔԾ-ն իրենց վերագրել է խոսքեր, որոնք իրենց չեն ասել։ Պաշտպանը խնդրեց վերապահումով մոտենալ Հատուկ քննչական ծառայության հիմնավորած […]
18:40 14.09.2018
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Տիգրան Աբգարյանի սպանությունը վերագրելով իրավապահներին՝ իշխանությունները փորձում են ցնցող տեղեկություններով շեղել հանրության ուշադրությունը բուն թեմայից։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այս հայտարարությունների վերաբերյալ այսօր ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։ Դա շատ լուրջ հայտարարություն է։ Որպեսզի այդպիսի հայտարարություն անեն, […]
18:15 14.09.2018
Գուցե Ազգային անվտանգությունում կան աշխատակիցներ, որոնց հետաքրքիր է արդարադատության շահը: Եթե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցն իրոք գաղտնալսվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, ապա այսպես կարող է մեկնաբանվել այդ արարքը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Նա չպնդեց, թե այդ հեռախոսազրույցի գաղտնալսումն ու ձայնագրության հրապարակումը ԱԱԾ աշխատակիցների ձեռքի գործն […]
18:09 14.09.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված սպառնալիքների քանակը չի նվազել։ Այդ սպառնալիքները ցիկլերով կրկնվում են՝ գուցե «լուսնի փուլերի», գուցե իրենց հանրային ելույթների հետ կապված։ Այս մասին այսօր ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հայտարարությանն անդրադառնալով՝ նա ասաց, որ իրենք զգացված են այդ հայտարարության համար, սակայն խնդիր են տեսնում դրա մեջ։ «Արտակ Զեյնալյանի կոչի […]
17:44 14.09.2018
«Անկախ նրանից՝ ով է սպանել պարոն Աբգարյանին, ով է կրակել, ինչ նպատակով են սպանել, ինչ հանգամանքներում են սպանել՝ հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում կամ ավել կամ պակաս չի արդարացվում»,- ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հետո այդ պաշտոնյաների ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ այպիսի գնահատական այսօր տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ […]
17:32 14.09.2018
Հատուկ քննչական ծառայությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով երկրորդ նախագահին վերագրել խոսքեր, որպեսզի դրանց հիման վրա հետո մեղադրանք առաջադրի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքերով՝ ՀՔԾ գործում է հետևյալ սխեմայով՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված Տիգրան Աբգարյանի մահվան համար մեղադրում է հատուկջոկատայիններին, ու դա ներկայացնում այնպես, որ պատվերը եղել […]
17:16 14.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր ելույթ են ունեցել՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրության հետ: «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է պարունակող նյութը և այդ նյութին առնչություն ունեցող մեկնաբանությունները բարձրաստիճան անձանց կողմից: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում ոտնահարվել են […]
16:44 14.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում: «Մենք պահանջում ենք, որպեսզի այդ գործը տվյալ կառույցից վերցվի և տեղափոխվի մեկ այլ կառույց: 309 հոդվածով հարուցված քրեական գործը չի կարող քննվել ԱԱԾ-ում կամ ՀՔԾ-ում»,- ասել է նա: Փաստաբան Արամ Օրբելյանն իր խոսքում […]
12:45 14.09.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության հիման վրա պատրաստված հոլովակի փոխարեն EuroNews հեռուստաալիքն իր ռեպորտաժի մեջ օգտագործել է սոցցանցերում հայտնի դարձած մեմը, որում իբր գաղտնալսվում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցը։ Իրական խոսակցության փոխարեն գրված է հորինված տեքստը. […]
19:02 13.09.2018
Ազգային անվտանգության ծառայության Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման շուրջ քննարկումները չեն դադարում: Տեսակետներ են հնչում, որ նրանց հրաժարականից բացի, կան նաև քրեական գործեր հարուցելու հիմքեր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը նշեց` հարցը լուրջ է, քանի որ շատ բան կարող է լսած լինեն, ինչ-որ այլ խոսակցություններ: […]
14:54 13.09.2018
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նշել է. որ ինքը որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չի եղել ու չի կարող լինել: «Առնվազն ես որևէ ապօրինության մեջ չեմ եղել ու չեմ կարող լինել, առնվազն ես մեր ժողովրդի գումարներից գոնե մեկ լումա չեմ լափել: Առնվազն ես իմ և իմ ընկերների ֆինանսական միջոցներն եմ […]
14:46 13.09.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի 1-ի դեպքերը բացահայտելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին»,-նշեց վարչապետը։
19:30 12.09.2018
ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը վերջնական գնահատականներ տալու համար մի փոքր ժամանակ է պետք, քանի որ դեռ լուրջ ձեռքբերումներ չեն եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ առայժմ նկատում է մի բան՝ երկուստեք փոխվստահության խնդիր կա, մանավանդ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Ըստ փորձագետի` […]
17:48 12.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել YerevanToday կայքին: Քոչարյանն անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցին: Հարցին նա մոտեցել է 2 տեսանկյունից՝ նախ, թե ինչպես է ձայնագրությունը հայտնվել համացանցում, հետո էլ, թե ինչ բովանդակություն ուներ այն: – Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում […]