TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը 10 տարի լավ հանգստացել է, իսկ Սերժ Սարգսյանը կոտրվել է, անգամ անօրինականությամբ երկիրը ղեկավարելը ծանր գործ է.Արա Պապյան

23:57 04.10.2018

«Խորհրդարանական  երեք  ուժերին՝Հանրապետականներին, ԲՀԿ -ին ու ՀՅԴ-ին, միավորում է Ռոբերտ Քոչարյանը, համոզված է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Նա հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը  ստեղծել է   «Բարգավաճ Հայաստան»-ը Վիկտոր Սողոմոնյանի միջոցով: Ռոբերտ Քոչարյանը նաև լուրջ դերակատարում ունի  ՀՅԴ  լիդերներին բանտից  ազատելու գործում:  «Նրանք օրենքով ու դատավճռով չեն դուրս եկել, այլ իրավիճակի փոփոխման պատճառով: […]

̰
Դատարանը վերադարձրել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի

18:01 04.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարույթ չի ընդունվել: Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը, ծանոթանալով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից ներկայացված հայցադիմումին, կից փաստաթղթերին, գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ […]

̰
Այս ԱԺ-ն շատ հստակ ապացուցեց, որ պիտի ցրվի. Հայկ Բալանյան

15:09 03.10.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: Արդյո՞ք հնարավոր կլինի մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա կլինի անցնո՞ւմ, թե՞ հնարավոր չի լինի խուսափել բախումներից: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Պարո՛ն Բալանյան, կխնդրեի Ձեր գնահատականը երեկվանից ստեղծված […]

̰
Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու. Ռոբերտ Քոչարյանը՝ Ազնավուրի մասին

11:58 02.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության […]

̰
Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս․ Նիկոլ Փաշինյան

15:14 30.09.2018

«Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս: Եվս մի 25 տարի Աստված առողջություն տա իրենց, որ շարունակեն դատի տալ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  խոսելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել՝ «իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար»: «Դա ինձ համար սովորական երևույթ է»,- ասել է […]

̰
Փաշինյանը վախենում է հրաժարական տալ. Արամ Հարությունյան

17:53 29.09.2018

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է: Նա հայտնեց, որ իրենք շատ տարբեր հարցեր են քննարկել: Հանդիպումը եղել է մոտավորապես մեկ ամիս առաջ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, նաև Արցախի հարցը: Հարցին` ի՞նչ պարբերականությամբ են հանդիպում, ո՞րն էր այս հանդիպման առիթը, նա պատասխանեց. «Չեմ ասի` […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ.  «Հրապարակ»

09:03 29.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։ Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան […]

̰
Երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա. Սարգիս Ավետիսյան

19:16 28.09.2018

«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, քննարկվել են տարբեր տեսակի հարցեր՝ կապված երկրի ընդհանուր վիճակի հետ: «Եղել է մի 10 օր առաջ, իմ նախաձեռնությամբ: Ես կուսակցության ղեկավար եմ, և, բնականաբար, մենք ցանկացած ընտրությունների առիթով խոսում ենք, խոսելու ենք ու խոսել ենք միշտ, քննարկում […]

̰
Իսկ ո՞վ է ասել, որ հանկարծ չի կարող պատահել այնպես, որ ՔՊ-ն ու Հանրապետականը միասին գնան ընտրության. Իսագուլյան

14:33 28.09.2018

Քաղաքական որոշ ուժերի ղեկավարներ, մամուլի հրապարակումների համաձայն, բանակցություններ են սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանցից մեկից` «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` եղե՞լ է նման հանդիպում, ի՞նչ հարցեր են քննարկվել: «Այդ հանդիպումները նորություն չեն, դա միակը չէ, ես շատ հաճախ եմ հանդիպում իր հետ»,- ասաց Իսագուլյանը: Հարցին` ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել այդ […]

̰
Սպասվում է կոշտ և հետաքրքիր պայքար. Հայկ Բալանյան

12:09 28.09.2018

Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը սկսել է հանդիպումներ անցկացնել. «Ժողովուրդ»

10:26 28.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձևավորելն է: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցը մոնտաժված է եղել. այն տևել է 20 րոպե․ «Ժողովուրդ»

08:52 28.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որն իրենց է ձեռնտու: Իսկ իրականում […]

̰
ԱԱԾ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը

14:25 27.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

̰
Հարցաքննվել են ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և դատավոր Վաչե Մարգարյանը

12:49 27.09.2018

SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը: «Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը […]

̰
Գաղտնալսման գործով կհարցաքննվի դատավոր Վաչե Մարգարյանը. ՔԿ-ն արդեն այդ հարցով դիմել է ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

10:34 27.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է՝ հարցաքննվի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի […]

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները

14:19 26.09.2018

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ […]

̰
Հանրապետականները ճիշտ կանեն` համաձայնեն գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետ

19:51 25.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը հաջողություն կունենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահին ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, օրինակ, կարող է ձեռնտու լինել, որովհետև նրանք Երևանի ավագանու ընտրություններում շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել Ֆրանսիայում արված արտահայտության համար

11:48 25.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի է տվել զրպարտության համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նրա` հրապարակայնորեն արած արտահայտության համար: «Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

08:04 25.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 17-ին: Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Թե վարչապետի արած ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան, […]

̰
Եթե Հայկ Մարությանի տեղը ցանկացած մեկը լիներ, կունենայինք նույն արդյունքը. Ալեքսանդր Իսկանդարյան

14:29 24.09.2018

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական կուսակցությունների բացակայությունը: Իսկանդարյանը նշում է, որ իշխող քաղաքական ուժի հիմնական հակառակորդները, այսինքն՝ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում ընտրություններին, իսկ ովքեր մասնակցում էին, Իսկանդարյանի բնորոշմամբ, մասնակցում էին «սոցիոլոգիական սխալանքի» մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե թույլ է կուսակցական համակարգը, այլ կոլապսային վիճակում է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

14:28 23.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում  տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով պատճառը: «Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով երկրում […]

̰
Ես միայն կժպտա՛մ այդ առթիվ. Վանեցյանը՝ իր դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցի մասին

11:22 23.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին ընտրատեղամաս այցելելիս լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ հարուցված դատական հայցի մասին: «Ես կժպտա՛մ միայն այդ առիթով»,- ասել է ԱԱԾ տնօրենը: «Դատարանը կքննի: Ես հիմա չեմ ցանկանում որևէ բան ասել, որ չստացվի՝ դատարանի վրա ինչ-որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին Արա Պապյանի դեմ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել

19:12 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Նշենք, որ Ռոբերտ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ

16:46 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացրել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցվոր Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացրել, սակայն մանրամասներ չկան` ինչն է պահանջում հերքել: Pastinfo-ն նշում է, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի […]

̰
Այսօր կարիք է առաջացել փրկելու հեղափոխության գաղափարները. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը

15:23 21.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն արժեքները, որոնց […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը նոր հունով կընթանա. «Ժողովուրդ»

08:42 21.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած […]

̰
Մարտի 1-ին մարդկանց զոհվելու համար պատասխանատու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Քոչարյան

15:56 19.09.2018

«10 մարդկանց մահվան պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է»,- 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդկանց մահվան պատասխանատվության վերաբերյալ այս կարծիքն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահը՝ ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ […]

̰
Այդ զանգը լուրջ աջակցություն է․ Քոչարյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին

15:46 19.09.2018

«Այդ զանգը լուրջ աջակցություն է։ Բայց ես երբեք այդպիսի հարաբերությունները չեմ հրապարակել»,- ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռախոսազանգին, որի մասին հաղորդագրությունը տեղադրվել էր ՌԴ նախագահի կայքում։ Քոչարյանը պատմել է նաև իրենց ընկերական հարաբերությունների մասին։ Լրագրողի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հոկտեմբերին Պուտինի ծննդյան […]

̰
Մենք երբեք իրար չենք ստել․ Քոչարյանը՝ Պուտինի հետ ընկերության մասին

15:07 19.09.2018

Հայաստանի երկրորդ նախագահի և Ռուսաստանի գործող նախագահի ընկերության մասին հայտնի է վաղուց։ Եվ այդ ընկերությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսվել է 8 տարի տևած համատեղ աշխատանքից։ Այս մասին ինքը՝ Քոչարյանը, հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ այդ հարաբերությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում նույնպես զգալի աճ է գրանցվել՝ ինչպես ներդրումների, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։ «Մենք երբեք […]

̰
Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն և Սերժ Սարգսյանին «քաղաքական դիակ» անվանելու մասին

14:54 19.09.2018

Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ են»։ «Այդ դեպքում ինչո՞ւ է նա՝ պարոն Փաշինյանը, այդքան անհանգստացած։ Նրա բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են իմ թեմային։ Որտեղի՞ց այդպիսի անհանգստություն, եթե ի դեմս Քոչարյանի՝ քաղաքական գործոն չկա։ Ի՞նչ է կատարվում»,- նշել […]

̰
BACK_TO_TOP